Ֆրանսիայի ՆԳՆ ղեկավար Ժերալդ Դարմանենը հայտարարել է, որ երկրի Պաշտպանության խորհրդի վերջերս կայացած նիստում որոշում է կայացվել 3500 պահեստային ժանդարմի կանչել ծառայության. նրանք կգտնվեն պրեֆեկտների տրամադրության տակ:
Երեկ դանակով զինված տղամարդը հարձակվել է Նիցցայի կենտրոնում գտնվող Նոտր Դամ տաճարի ծխականների վրա: Երկու ժամ անց մեկ այլ ահաբեկիչ դանակով սպառնացել է անցորդներին Ավինյոնի փողոցներում: Հաղորդվել է նաև, որ Փարիզում ձերբակալվել է հերթական հարձակումը պլանավորող մեկ անձ: