Ուկրաինայի Գերագույն ռադայի «Ընդդիմադիր հարթակ. Հանուն կյանքի» կուսակցությունից պատգամավոր Իլյա Կիվան իր Telegram-ալիքում հայտարարել է, որ Կիևը ակտիվորեն մասնակցում է Արցախյան հակամարտությանը Ադրբեջանի կողմից և զենք է մատակարարում Բաքվին:
«Ուկրսպետսէքսպորտ»-ից հերթական բեռն ուղարկվեց Ստամբուլ, իսկ այնտեղից՝ Բաքու, որտեղ ստացողն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն է»,- ասվում է պատգամավորի հայտարարության մեջ:
Կիվան նաև Flightradar 24 կայքից սքրինշոթ է տեղադրել, որը ֆիքսում է, որ «սարքավորումներով» բեռնված Boeing 747- R7(F) ինքնաթիռն օդ է բարձրացել հոկտեմբերի 30-ին ժամը 06:22-ին (Երևանի ժամանակով 08:22-ին):
Քաղաքական գործիչը նշել է, որ այս հարցով պատգամավորական հարցում է պատրաստում: