Friday, 19 04 2024
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են

«Մեր համբերության բաժակը Թուրքիայի մասով լցվում է». մանրամասներ Բունդեսթագում Արցախի հարցով քննարկումից

Գերմանիայի խորհրդարանում՝ Բունդեսթագում, այսօր Արցախի հարցով տեղի է ունեցել քննարկում, որի վերաբերյալ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մանրամասներ է ներկայացրել ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը:

Նրա խոսքերով՝ բոլոր խմբակցություններից 2-3 հոգի ելույթ են ունեցել, լայն քննարկում է եղել. «Պետք է ասեմ, որ թե՛ Սիրիայից վարձկանների խնդիրը, թե՛ Թուրքիայի անմիջական մասնակցության հարցը իրենց մոտ արձանագրվել է: Այսինքն՝ դրա շուրջ բանավեճ գոյություն չունի: Հայոց ցեղասպանության հետ կապված 1-2 ելույթներ եղան, մասնավորապես, հիշատակեցին, որ Գերմանիան 4 տարի առաջ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը, և այդ բանաձևում Գերմանիան ընդունում է նաև իր պատասխանատվության բաժինը: Եղան պատգամավորներ, որոնք ասացին, որ այս դեպքում էլ մենք պետք է կանխարգելիչ պատասխանատվությամբ հանդես գանք»:

Ենգիբարյանը հավելեց, որ խոսվել է նաև Մադրիդյան սկզբունքների մասին, պատգամավորներից մեկը թվարկել է այդ սկզբունքները և ասել, որ Գերմանիան պետք է աջակցի, որ այդ սկզբունքները կիրառվեն:

«Կային 1-2 պատգամավորներ, որոնք հստակ նշում էին, որ, միջազգային իրավունքի համաձայն՝ այդ տարածքները պատկանում են Ադրբեջանին, բայց կային նաև պատգամավորներ, որոնք հայտարարեցին, որ Արցախի հայությանը պետք է տրվի ինքնորոշման իրավունք:

Ելույթ ունեցավ նաև այս օրերին Արցախ ժամանած պատգամավորներից մեկը, ով իր աչքով տեսածի մասին խոսեց և ասաց, որ ապացույցներ ունեն, որ Շուշիի Ամենափրկիչ Ղազանչեցող եկեղեցին ռմբակոծվել է ՆԱՏՕ-ի սպառազինությանը պատկանող արկով»,- ասաց Վիկտոր Ենգիբարյանը:

Նա նկատեց, որ թեև հայանպաստ ելույթներ շատ եղան, բայց շատ ոգևորվել պետք չէ, որովհետև Թուրքիային դատապարտող որևէ բանաձև չընդունվեց:

«Իհարկե, այդ ելույթները կարևոր են, հատկապես իշխող քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչն ասաց, որ մեր համբերության բաժակը Թուրքիայի մասով լցվում է, որ մեր համբերությունն էլ չափ ու սահման ունի: Նա փաստորեն զգուշացնում էր Թուրքիային ձեռքերը հեռու պահել տարբեր տեղեր կոնֆլիկտներ հրահրելուց»,- ընդգծեց պատգամավորը:

Նա նաև հիշեցրեց, որ պետք չի մոռանալ, թե Գերմանիան ինչքան մեծ թուրքական ներկայություն ունի և շատ կարևոր պետություն է Թուրքիայի համար, և որ նրանք փոխադարձ լուրջ տնտեսական գործընկերներ են:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում