Friday, 19 04 2024
Վարչապետը կարևորել է Հայաստանի և Գերմանիայի միջև համագործակցության զարգացումը
Լարսը փակ է բեռնատարների համար
Սպանել է, ապա դիակը այրել և թաղել իր այգում
Հարկ վճարելը՝ ներդրում սեփական բարեկեցության և անվտանգության գործում
Փոխվարչապետը նոր խորհրդական ունի
Հայաստանից դրամական փոխանցումները դեպի Ռուսաստան նվազել են, դեպի ԱՄՆ՝ ավելացել
Հանրային գործունեությամբ զբաղվող կանայք առավել շատ են ենթարկվում առցանց հարձակումների. ՄԻՊ
13:15
Հնդկաստանում մեկնարկել են համապետական ընտրությունները
Բանկերը հունվար-մարտ ամիսներին արձանագրել են 83 մլրդ դրամի զուտ շահույթ
Ուղիղ․ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով լսումներ Հաագայի դատարանում
«Բազմիցս զգուշացվել է՝ չի թույլատրվում փողոցային առևտուրը». Երևանի քաղաքապետարանը ստուգումներ է իրականացնում
12:15
Հարավային Կորեայի նավթի 60%-ը մատակարարվում է Հորմուզի նեղուցով
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հանրակրթության ոլորտում բարեփոխումները շարունակական են
«Կրոկուսի» ահաբեկիչներն այդքան հիմա՞ր էին
Կոտայքի մարզում գտնվող 1 հա հողամասը վերադարձվել է պետությանը
Կբացվի քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը՝ նվիրված Շառլ Ազնավուրին
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
Լուրերի առավոտյան թողարկում 10:00
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև

Քաղաքական հեղաշրջման կոչին միացածները պետք է պատասխան տան իրենց մունդռիկ քայլերի համար

«Աշխարհի ամեն անկյունում ապրող և իրեն հայ համարող մարդը պիտի շնչի այս երկրի, այս պետականության շահերով և իմանա, թե ինչպես օգտակար լինի նրան: Վստահ եմ, որ 21-րդ դարասկզբին ձևավորվելու է հայի մի տեսակ, որն իր ազգային գաղափարախոսության կրողն է լինելու՝ զերծ թերարժեքության մտավախությունից, համարձակ, լիասիրտ, թիկունքին՝ արժանապատիվ պատմություն, առջևում՝ տարածություն»: Վազգեն Սարգսյանի այս խոսքերն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում մեջբերեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, որ այսօր էլ այդ խոսքերն արդիական են ու կարևոր:

Անդրադառնալով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի ժնևյան այսօրվա հանդիպումից, Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Ես մեծ ակնկալիքներ ունեմ մեր բանակից, մեր գոյամարտն օր օրի դառնում է ամուր, լիարժեք և նպատակային»:

Խոսելով Շուշիի ուղղությամբ ադրբեջանական կողմի գրոհը հաջողությամբ կասեցնելու մասին, Քոչարյանը նկատեց. «Զինադադարից հետո մեր հարվածային բանակը վեր էր ածվել դիրքային պաշտպանական բանակի… Այժմ մենք սովորեցինք նոր սերնդի պատերազմ վարել: Շուշիում ունեցած մեր հաջողությունը վկայում է, որ Շուշին 50 տարի, 500 տարի, 5000 տարի մնալու է մեր ոգեղեն առաջընթացի ուղենիշը»:

Ովքեր և ինչու են ուզում ներքաղաքական նոր ճակատ բացել: Այս հարցի վերաբերյալ Անդրանիկ Քոչարյանը նշեց. «Դրանք մերժված մարդիկ են, որոնք մեր երկրի կառավարման մեջ բավականին բարձր դիրք են ունեցել, և անհասկանալի տրամաբանությամբ են շարժվում: Այդ մարդկանց ցանկում երեք վարչապետ կա: Վազգեն Մանուկյանը հայտնի է «Գնացքից թռչելու ժամանակն է» հոդվածով: Այնպես ստացվեց, որ նա մեր պետականության գնացքից թռավ և վերադառնալու ձևեր է փնտրում, բայց այլևս չի կարողանում վերադառնալ… Նրա ղեկավարած «Վերնատունը» ոչինչ չունի անելու բացի մերժվածների համար քաղաքական հենարան աշխատելուց: Այսօր Հայաստան պետությունն իր գոյատևման խնդիրն է լուծում և կոչով հայտնվում է երրորդ հանրապետության առաջին վարչապետը, նրան միանում է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը: Բագրատյանը վերջերս այնքան էր «հիվանդացել», որ հանդես էր գալիս որպես Ալիևի խորհրդատու, ոչ ոք չի մոռացել, որ նա խորհուրդ էր տալիս, որ աշնանը արժե, որ Ալիևը հարձակվի Հայաստանի վրա: Այդ ցանկում է նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը: Նա երևի մնացել է Չարենցավանում կանացի ներքնազգեստներ արտադրող իր արտադրամասը կառավարողի մակարդակին: Պատերազմի ժամանակ հանդես գալ կոչով՝ բանակ դու հեղաշրջում իրականացրու, իշխանությունը վերցրու Գերագույն գլխավոր հրամանատարից և զբաղվի երկրում կուտակված խնդիրներով, այսինքն՝ իրենք ասում են՝ զբաղվեք քաղաքական մունդռիկությամբ և երկիրը տարեք կործանման: Լարիսա Ալավերդյանը, Զարուհի Փոստանջյանն էլ են միացել այս կոչին, այն դեպքում, երբ այսօր կանայք ցանց են գործում բանակի համար… Այս կոչին միացել է Աղասի Ենոքյանը, նախկին լրագրող, որն այսօր Հայաստանում չի բնակվում և կապ չունի հայաստանյան իրականության հետ: Քաղաքական հեղաշրջման կոչին միացել է նաև Ռուբեն Հակոբյանը՝ բոլոր կուսակցություններով անցած գործիչ»:

«Եթե խոչընդոտում են մեր հաղթնակներին, ապա պետությունը նրանց գործողությունները պետք է դիտի որպես վնասակար,- ընդգծեց Քոչարյանը:- Քաղաքական հեղաշրջման կոչին միացածները պետք է պատասխան տան իրենց մունդռիկ քայլերի համար»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում