Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

ԼՂ խնդրի կարգավորման միակ վայրը ռազմաճակատն է

Ժնևում մեկնարկել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումները: Շուշիի ուղղությամբ Ադրբեջանի կողմից հարձակման ձախողումն ինչ ազդեցություն կարող է ունենալ ժնևյան այդ բանակցությունների վրա: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, վերլուծաբան Գոռ Մադոյանը նշեց, որ իր կարծիքով դա որևէ շոշափելի ազդեցություն չի կարող ունենալ այդ բանակցությունների վրա: Միգուցե հումանիտար առումով որոշակի առաջընթաց լինի, բայց ամբողջական հրադադարի հաստատման հեռանկար չեմ տեսնում: Ճակատում խնդիրներ կան, մեր հաջողություններն այնքան շոշափելի չեն եղել, որ կարողանան անդրադառնալ ժնևյան հանդիպման վրա: Միգուցե երբ մեր հաղթարշավը շարունակվի և բեկում մտնի, դա արդեն ազդեցություն կունենա հետագա հանդիպումների վրա»:

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի անդամ Վլադ Հովհաննիսյանի դիտարկմամբ՝ դիվանագիտական ճակատը առաջին հերթին կոչված է ռազմաճակատում գրանցված հաջողությունները լեգիտիմացնելու, միջազգային իրավունքի տեսանկյունից հաստատելու և աշխարհին ներկայացնելու: «Մենք ունենք կայացած բանակ, որը հինգերորդ սերնդի պատերազմ է վարում, տապալում է Թուրքիա-Ադրբեջան-ահաբեկիչներ եռամիասնության ռազմական պլանը, բայց դիվանագիտական հատվածը չի հասել այն մակարդակին, որ հասնի բանակի հետևից, այս առումով ունենք խնդիր»,- ասաց Հովհաննիսյանը:

ԱԺ պատգամավոր Վաղարշակ Հակոբյանի խոսքով՝ ցանկացած բանակցություն, որպեսզի լինի մեզ համար շահեկան պայմաններում, մեր ռազմական հաջողություններից հետո պետք է լինի: «Այս ընթացքում, հատկապես վերջին օրերին, ականատես ենք լինում մեր բանակի հաջողություններին, և համադրելով փաստերը՝ լիահույս եմ, որ բեկումը շատ չի ուշանա: Այն ինչ կատարվել է Շուշիում և Կուբաթլուի հատվածում, տեսանելի է դարձնում, որ բեկում կլինի, որը կստեղծի նախադրյալներ՝ բանակցային սեղանի շուրջ մեր ազգային շահը ավելի առարկայական դարձնելու և կոնկրետ արդյունքների հասնելու համար:

Վլադ Հովհաննիսյանի խոսքով՝ ԼՂ խնդրի կարգավորման միակ վայրը ռազմաճակատն է. «Մեր բանակը ռազմաճակատում է լուծելու հարցը, որից հետո նոր միջազգային հանրությունը, ԵԱՀԿ Մինսկի խումբը հաշվի են նստելու այն արդյունքների հետ, որն ունենալու ենք ռազմաճակատում»:

Քննարկման մասնակիցների դիտարկմամբ՝ Արցախում տեղի ունեցող իրադարձությունները մարտահրավեր են ամբողջ քաղաքակիրթ աշխարհին:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում