Thursday, 18 04 2024
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ

Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել կոալիցիայի վտանգավոր խաղն Արաքս գետից հյուսիս ընկած հատվածներում

Թեհրանը Ղարաբաղյան պատերազմի առաջին օրերից դիվանագիտական մակարդակով կողմերին զգուշացրել է կարմիր գծերը չանցնելու մասին, ինչը, ինչպես հետագա գործընթացները ցույց տվեցին, անտեսվեց և այդ պատճառով Իրանի զինված ուժերի արագ արձագանքման զորքեր տեղակայվեցին սահմանի երկայնքով, հայտնում է իրանական Mashreghnews.ir լրատվական կայքը:

Կայքը, անդրադառնալով Ղարաբաղում կռվող ահաբեկիչների առկայությանը, գրել է. «Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններից Ղարաբաղյան հակամարտության գոտում կռվելու նպատակով եկած ահաբեկչական խմբավորումների հարյուրավոր անդամները և Իրանի հյուսարևմտյան սահմաններին կրակահերթերի տարափը ակնհայտ նշաններ են Ղարաբաղյան հակամարտությունում օտարերկրա ներկայության մասին, որը անշուշտ չի վրիպել Իրանի աչքից: Պաշտոնական Թեհրանում, տեսնելով Արաքս գետից հյուսիս ընկած և Իրանի սահմանների մոտ, և նույնիսկ հյուսիսարևմտյան իրանական  որոշ նահանգներում Ադրբեջանի, Թուրքիայի, Իսրայելի և ահաբեկիչների մասնակցությամբ ձևավորված հակաիրանական կոալիցիայի ետևում ինչ է թաքնված, առաջինը սկսեցին կոչերը դիվանագիտական հարթությունից տեղափոխել գործնականի:

Իրանի դիվանագիտական կառույցը բազմիցս հանդես է եկել Կովկասում լարվածության թուլացմանն ուղղված կոչերով, սակայն, երբ Ադրբեջանի ուժերը առաջխաղացում ունեցան Ղարաբաղում, նույնիսկ Իրանի սահմանների մոտ տեղակայվեցին ահաբեկչական խմբեր և նաև հրետակոծվեցին Իրանի սահմանամերձ բնակավայրերը, անհանգստության առիթ տվեցին, և Իրանի դիրքորոշումը կտրուկ փոխվեց, ինչից հետո Իրանը սահմանի այդ հատվածում տեղակայեց իր զորքերը:

Հատկանշական է, որ  Իրանի զինված ուժերի հրամանատարությունն անցած օրերին այցելեց սահմանային գոտի և հստակ հայտարարեց, որ թույլ չի տա, որ տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը խախտվի, և որ ցանկացած սպառնալիք և անկայունություն կստանա արժանի պատասխան: Ըստ լրատվական կայքին փոխանցված հավաստի տեղեկատվության՝ Թուրքիայի վերահսկողության տակ գտնվող մի շարք ահաբեկչական խմբավորումներ այդ թվում՝ «Հաքարի», «Բույուք», «Սարիջալի», «Թուրաբադ» և այլ խմբեր, Իրանի զինված ուժերի անմիջական թիրախի և վերահսկողության տակ են:  Մյուս կողմից էլ՝ Իրանի զինված ուժերը լիակատար վերահսկում են Ադրբեջանի կողմից հայկական զինված ուժերի հենակետեր դիտարկման նպատակով թռիչքներ կատարող ԱԹՍ-ները, և համապատասխան միջոցների ձեռնարկմամբ թույլ չի տրվում այս ամենի շղարշի տակ՝ Իսրայելի  ներթափանցման ջանքերը Իրանի սահմանների մոտ»:

Իրանական աղբյուրը նաև  փոխանցում է, որ  Թուրքիան, Ադրբեջանը, Իսրայելն ահաբեկիչներին հովանավորելով և իբրև թե Ղարաբաղը ազատագրելու նպատակով՝ Արաքս գետի հարավային սահմաններին վտանգավոր խաղ են սկսել, և զարգացումների միտումը լավ ցույց է տալիս, որ այս կոալիցիայի կարճաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներում Իրանի հյուսիսարևմտյան սահմանամերձ շրջաններն են, բայց հարկ է նշել, որ Թեհրանում քննարկվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները`այս  կոալիցիայի սցենարները կասեցնելու ուղղությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում