Thursday, 28 03 2024
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին
ՀՀ կառավարության ուղարկած մարդասիրական օգնությունը հասել է Եգիպտոս. 1– 2 օրում կփոխանցվի Գազայի բնակիչներին
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Եվրոպական խորհրդի քաղաքական եւ անվտանգության հարցերով կոմիտեի անդամները կայցելեն Հայաստան
Սահմանամերձ գյուղերում բնակարան կառուցելու համար պետական աջակցության ծրագրով նախորդ տարի հաստատվել է 280 շահառուի հայտ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան

ԼՂ հակամարտության քննարկումներն ԱՊՀ հարթակ տեղափոխելու Բաքվի փորձերն անընդունելի են. ԱՍՀ փոխնախարար

Մինսկում հոկտեմբերի 29-ին տեղի է ունեցել ԱՊՀ անդամ պետությունների բնակչության աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության խորհրդակցական խորհրդի հերթական՝ 33-րդ առցանց նիստը, որի ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Ռուբեն Սարգսյանը  հակադարձել է նախորդիվ Ադրբեջանի աշխատանքի և սոցիալական պաշտպանության նախարար Սախիլ Բաբաևի ելույթում ԼՂ հակամարտությանը վերաբերող ձևակերպումներին` շեշտելով, որ Ղարաբաղյան հակամարտության քննարկումներն այլ հարթակ տեղափոխելու Ադրբեջանի փորձերը սկզբունքորեն անընդունելի են:

Այս մասին տեղեկացրին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից։

«Եվս մեկ անգամ ստիպված ենք հիշեցնել, որ ԱՊՀ-ն այն հարթակը չէ, որտեղ պետք է բարձրացվի և քննարկման ներկայացվի Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը: Ադրբեջանը փորձում է պարտադրել իր միակողմանի տեսակետները, որոնք խեղաթյուրում են Լեռնային Ղարաբաղի հակամարտության էությունը՝ օգտագործելով բոլոր հնարավոր միջոցներ՝ ներառյալ ապատեղեկատվության և իրադարձությունների աղավաղված փաստերի տարածում: Ղարաբաղյան հակամարտության քննարկումներն այլ հարթակ տեղափոխելու Ադրբեջանի փորձերը սկզբունքորեն անընդունելի են»,- ընդգծել է ԱՍՀ նախարարի առաջին տեղակալը։

Նիստին մասնակցել են ԱՊՀ մասնակից հանդիսացող երկրների, ինչպես նաև շահագրգիռ կազմակերպությունների և կառույցների ներկայացուցիչներ:

Ռուբեն Սարգսյանն ափսոսանք է հայտնել, որ միջոցառումը տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված ագրեսիայի պայմաններում, որն իրականացվում է Թուրքիայի անմիջական ռազմաքաղաքական աջակցությամբ և ներգրավված օտարերկրյա գրոհայինների մասնակցությամբ.

«Ադրբեջանական կողմը ոչ միայն անտեսում է հումանիտար նպատակներով կրակի դադարեցման մասին նախորդիվ ձեռք բերված պայմանավորվածությունները, այլև շարունակում է սադրիչ ռազմական գործողությունները՝ օգտագործելով ժամանակակից բոլոր տեսակի զենքերը` թիրախավորելով խաղաղ բնակավայրերն ու քաղաքացիական ենթակառուցվածքները: Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրականացվող ռազմական ագրեսիան առաջին իսկ օրվանից ուղեկցվում է միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով և ռազմական հանցագործություններով: Այս գործողությունների հետևանքով առաջ է գալիս Արցախի ժողովրդի գոյաբանական անվտանգությունն ամբողջությամբ ապահովելու անհրաժեշտությունը:

Հայաստանը հետևողականորեն պահպանում է հումանիտար հրադադարի հաստատման վերաբերյալ հոկտեմբերի 10-ին, 17-ին և 26-ին ձեռք բերված համաձայնություների անվերապահ իրականացումը, որոնք համաձայնեցվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարների աջակցությամբ:

Մշտապես հանդես գալով հակամարտության ռազմական լուծումը բացառող դիրքերից` մենք ևս մեկ անգամ շեշտում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը կարող է կարգավորվել բացառապես խաղաղ ճանապարհով` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, որը միջազգային մանդատ ունեցող ձևաչափն է:

Կոչ ենք անում Ադրբեջանին և նրա հովանավոր Թուրքիային հրաժարվել իրենց ավանդական քաղաքականությունից՝ սաբոտաժի ենթարկելու միջազգային հանրության ջանքերը` ուղղված վերահսկվող հրադադարի ռեժիմի հաստատմանը, և մեղքը հայկական կողմի վրա բարդելու»,- իր ելույթում նշել է փոխնախարարը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է ԱՊՀ շրջանակներում աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտին առնչվող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերել են, մասնավորապես, բնակչության զբաղվածության ապահովմանը, աշխատանքի պաշտպանությանը, ընտանիքին տրամադրվող պետական աջակցությանը, կյանքի որակի նորմատիվների մշակմանը և այլն:

Հանդիպման արդյունքում ընդունվել են ԱՊՀ շրջանակներում աշխատանքի, զբաղվածության և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության խթանմանն ուղղված մի շարք որոշումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում