Թուրքիայի խոշոր առողջարանային Իզմիր քաղաքում տեղի ունեցած երկրաշարժը ցունամիի ալիք է առաջացրել: Սոցցանցերում ականատեսները տեսանյութ են տեղադրել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ քաղաքում տեղի է ունեցել 6,6 բալ ուժգնությամբ լայնամասշտաբ երկրաշարժ, որի արդյունքում փլուզվել ու տուժել են տասնյակ շենքեր:
Փլատակների տակ կարող են մարդիկ լինել: Տեղի բնակիչներն արդեն սկսել են քաղաքի որոշ հատվածներում փլատակները մաքրել: