Thursday, 25 04 2024
Ալիևը նշել է, թե Հայաստանն ու Ադրբեջանը որքան տարածք են սահմանազատել
Քննարկվել են Հայաստանի և Ալժիրի միջև մի շարք ոլորտներում փոխգործակցության հնարավորությունները
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Հայաստանը և Չեխիան ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերել
10:30
Նավթի գները նվազել են- 24-04-24
10:15
ԱՄՆ-ն պատասխանատվություն ունի կանխելու ևս մեկ Հայոց ցեղասպանություն․ կոնգրեսականների ապրիլքսանչորսյան հայտարարությունները
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Անկարան կրկին առաջարկում է 1915-ը թողնել պատմաբանների դատին. նույն ժխտողական թեզերն են
Կամո գյուղում ավտոտնակ է այրվել
Աշխարհի առաջին մասոնական կառույցը այստեղ է՝ ոգեկոչելու ցեղասպանության զոհերի հիշատակը
Տեղումներ չեն սպասվում
«Աշխարհի մեջ երկու հայ հանդիպեն, փոքրիկ Հայաստան դուրս կգա»
«Տարածվել ա, կարդացվել ա, բավարար ա, էլի». ո՞ւմ հորդորով են «զադնի դրել». «Հրապարակ»
Դեսպան չնշանակվեց, կուսակցությունն էլ, փաստացի, գոյություն չունի. «Ժողովուրդ»
«Քարֆուրի» տերերը հեռանում են Հայաստանից. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱՄՆ պետքարտուղարությունը դատապարտել է դատական համակարգում առկա վիճակը. «Ժողովուրդ»
Գերիների հարցով կակտիվանան. «Հրապարակ»
Հանիրավի տուգանք գրելու համար՝ պարեկային ծառայութան ղեկավարը պարտվել է դատարանում. «Ժողովուրդ»
Ալիեւը փրկե՞լ է Աղալարովներին Պուտինից. ի՞նչ գնով
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի

Արցախում հիվանդանոցներն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով, ապահովված են սարքավորումներով և դեղորայքով

Արցախում գործող բոլոր հիվանդանոցները և բժիշկները պատերազմական իրավիճակից ելնելով աշխատում են քսանչորսժամյա ծանրաբեռնված ռեժիմով: Այս մասին հայտնեց Արցախի Հանրապետության առողջապահության նախարար Արարատ Օհանջանյանը:

«Արցախում գործող բոլոր հիվանդանոցներն աշխատում են ծանրաբեռնված ռեժիմով: Ստեփանակերտում գործում են հանրապետական և մանկական հիվանդանոցները, ծննդատունը, ինֆեկցիոն հիվանդանոցը, որտեղ հիմնականում բուժում են ստանում COVID 19-ով վարակված անձինք, ինչպես նաև գործում է հոսպիտալը: Ընդհանուր առմամբ, հիվանդանոցների ծավալները բավարարում են տուժածներին և վիրավորներին համապատասխան օգնություն ցուցաբերելու համար»,-ասաց նախարարը:

Նա նշել է նաև, որ դեղորայքի և սարքավորումների մասով պատերազմական գործողությունների այս մեկ ամսվա ընթացքում ընդհանրապես որևէ խնդիր չի առաջացել, հիմա էլ հիվանդանոցներն ապահովված են համապատասխան անհրաժեշտ սարքավորումներով և դեղորայքով: Ըստ նախարարի, պատերազմի առաջին օրերից Արցախում աշխատող բժիշկներին կամավոր միացել են բժիշկներ և՛ Հայաստանից, և՛ արտերկրից՝ Ռուսաստանից և Եվրոպայից, որոնց մի մասը արդեն հետ են գնացել, մի մասը երկրորդ անգամ են արդեն միանում:

Հիմա բժիշկները աշխատում են լարված ռեժիմով: «Հիվանդանոցները հիմնականում աշխատում են նկուղային հարկերում. հիվանդանոցների առաջին հարկերն անգամ չեն օգտագործվում ապահովությունից ելնելով: Բոլոր վիրահատությունները, բուժօգնությունները իրականացվում են նկուղներում: Չնայած բժիշկներն աշխատում են քսանչորսժամյա լարված ռեժիմով՝ արկերի, ռումբերի պայթյունների ձայների ներքո, այնուհանդերձ, բժիշկների արհեստավարժ թիմի անդամները՝ բժիշկներից մինչև բուժքույրեր, կարողանում են իրենց աշխատանքը պատվով վերջնակետին հասցնել, որի համար նրանց պետք է նաև կամքի մեծ ուժ: Բժիշկներն արդեն սովորել են պայթյունների տակ վիրահատություններ անելուն, շատ դեպքերում նրանք արդեն ուշադրություն չեն դարձնում ռմբակոծությանը»,-ասել է Արարատ Օհանջանյանը:

Շրջանային հիվանդանոցները և հոսպիտալները սկզբնական փուլում ընդունում են վիրավորներին, ըստ անհրաժեշտության վիրահատվում են այնտեղ կամ ուղարկվում են Ստեփանակերտ: Բոլոր վիրավորների հետվիրահատական շրջանը այնուհետև կազմակերպվում է ՀՀ-ում:

Սեպտեմբերի 27-ից Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ և վարձկան ահաբեկիչների ներգրավվածությամբ պատերազմ է սկսել Արցախի դեմ՝ թիրախավորելով Արցախի քաղաքացիական բնակչությանը, խաղաղ բնակավայրեր, կիրառելով միջազգային նորմերով արգելված զենքեր: Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ՝ հոկտեմբերին 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի,հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ ձեռք է բերվել հրադադարի մասին պայմանավորվածություն,սակայն Ադրբեջանը հրադադարի ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն ներթափանցման գրոհներ. հրետակոծել առաջնագիծը, քաղաքացիական ենթակառուցվածքներ ու խաղաղ բնակավայրերը՝ այդ թվում Ստեփանակերտը, Շուշին, Մարտունին, Մարտակերտը, այլ քաղաքներ:Մեկ ամսից ավելի ձգվող պատերազմական գործողությունների ընթացքում հայկական կողմը քաղաքացիական անձանց շրջանում ունեցել է չորս տասնյակից ավելի զոհեր, կան բազմաթիվ վիրավորներ: Ստեփանակերտում հոկտեմբերի 28-ին հարվածների թիրախ է դարձել նաև ծննդատունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում