Լուրեր
Թշնամին Շուշիում կրած ջարդուխուրդից հետո էլ չի համարձակվի․ Կոմանդոս
  • 17:55
  • 2020-10-30
  • Դիտումներ՝ *

Դրանք թշնամու պատրաստված հատուկ ջոկատներ են, որոնք անցել են որոշակի տարածքներ, սարերով, ջրերով, մոտեցել են մեր Շուշիին: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց Արցախի հերոս, գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)՝ անդրադառնալով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի երեկվա հայտարարությանը, թե թշնամին Շուշիից 5 կմ հեռավորության վրա է:

«Ես մեր հաղթանակի առումով շատ հանգիստ եմ: Իրենք աղվեսների պես անցել են, հասել են մեր սիրելի Շուշիին: Այդ ուժերը կանգնել են մեր դեմ, խնդրել են մարդ ուղարկել, որպեսզի հարձակվեն մեզ վրա: Բայց դրա համար իրենք 3-4 անգամ ավելի շատ ուժ պետք է ունենան: Դա իմ կարծիքը կամ իմ կամքը չի, դրանք զինվորական օրենքներ են: Զինվորական օրենքները ցույց են տալիս, որ մի փոքր ուժ դիմադրի իրենց, մի փոքր ուժ ձախից անցնի, մի փոքր ուժ էլ հետևից անցնի և ամբողջությամբ 100 տոկոսով կարող էին բոլորին ջախջախել, ոչ թե միայն 200-ին»,-ասաց Կոմանդոսը:

  • Դիտումներ՝ *