Ժնևում տեղի է ունեցել Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը: Ավելի վաղ Մնացականյանը հանդիպում էր ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ:Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գերատեսչությունների ղեկավարները դեռ երեկ պետք է մեկնեին Շվեյցարիա, սակայն այցը հետաձգվել էր: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի հետ: