Saturday, 20 04 2024
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը
Հայաստանն ու Ադրբեջանն առաջին անգամ սեղանի շուրջ հարց են լուծել․ Փաշինյան
Տպավորություններս դրական են․ Նիկոլ Փաշինյանը Մեդովկայի նորակառույց դպրոցից գոհ է
12:00
Էկվադորում էներգետիկ ճգնաժամ է. 2 ամսով արտակարգ դրություն է հայտարարվել
11:45
Նավթի գները նվազել են – 19-04-24
Հատուկ տակտիկական ուսումնավարժություն՝ Սյունիքում
38-ամյա որդին դանակի մի քանի հարված է հասցրել հորը և սպանել նրան
Ապօրինի ընդերքօգտագործման հետևանքով պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է
10:45
Գուտերեշը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը
Եթե Երևանը Արցախի էթնիկ զտման հարցով չդիմի ՄՔԴ, կդառնա Բաքվի հանցակիցը
Սպասվում են տեղումներ
Ադրբեջանը կռվախնձոր է դառնում տարածաշրջանում՝ ինչպես Հայաստանը 2020-ին
10:09
Սա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի կնքման ճանապարհին. Բլինքեն
192 տոննա ոսկի է մտել Հայաստան. աննախադեպ են նաև արտահանման ծավալները
Ապրիլի 20-ին ջուր չի լինի նշված հասցեներում
Արամ Սարգսյանի մտերիմին մեկ բուլդոզերի համար 700 հազար դոլար են տվել. «Հրապարակ»
Արցախի վերնախավը հավաքվել էր. «Հրապարակ»
Ալիեւը մեկնում է Մոսկվա. դրա՞ համար էր Տոկաեւը եկել Երեւան
Վահագն Հովակիմյանն ու ՄԻՊ-ը կգնան Ազգային ժողով. «Հրապարակ»
Նիկոլ Փաշինյանի հերթական նվերը Ադրբեջանին. «Հրապարակ»
Մինչեւ Տավուշի հողերի հանձնման հարցն էր լուծվում, Փաշինյանը բեմականացում էր վայելում. «Հրապարակ»

Թուրքիայից ՀՀ քաղաքացիների վերադարձի պատճառն ավելի շատ տնտեսական է, հայերը գործազուրկ են դարձել

Մեկ օրում՝ հոկտեմբերի 28-ին, Թուրքիայից Հայաստան է վերադարձել Թուրքիայում բնակվող ՀՀ 142 քաղաքացի: Այս մասին Թվիթերի իր էջում գրել է Թուրքիայում լույս տեսնող «Ակոս» հայկական շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Եդվարդ Տանձիկյանը։

«Ակոս» հայկական շաբաթաթերթի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ճիշտ է, պատերազմական իրավիճակով պայմանավորված Թուրքիայում բավականին սրվել են հակահայկական տրամադրությունները, սակայն Թուրքիայից հայերը Հայաստան են վերադառնում ոչ թե դրա պատճառով, այլ երկրում առկա բարդ տնտեսական վիճակի, ճգնաժամի պատճառով: «Այո, 142 քաղաքացի երեկ առավոտյան արդեն  հատել են Հայաստանի սահմանը, եկել են Հայաստան։ Պատերազմի այս օրերին Թուրքիայում շատ սրված է հայատյացությունը, բոլոր հեռուստաալիքներով, լրատվամիջոցներով հայատյացություն է  քարոզվում, հայերը դրանից շատ են ազդվում։ Հատկապես նրանք, ովքեր կեցության իրավունք չունեն, բայց այդ 142 հոգու վերադարձի պատճառը ավելի շատ տնտեսական ճգնաժամն է։ Նրանք գործազուրկ էին դարձել, անգործության էին մատնվել։ Հետևաբար գլխավոր գործոնը նախևառաջ տնտեսական է»,- ասաց Էստուկյանը՝ հավելելով, որ  Թուրքիայում այս պահին շատ լուրջ  տնտեսական ճգնաժամ է, թուրքական լիրան շատ լուրջ անկում է  գրանցել, և մարդիկ պարզապես տնտեսական դժվարությունների են մատնվել։ Հայերն էլ Թուրքիայում տարբեր աշխատանքներով են զբաղվում, առևտրով և այլ գործունեություն են ծավալում։

Մեր զրուցակցի խոսքով՝ այս օրերին Թուրքիայում ոչ մի հակահայկական ցույցեր, ակցիաներ ադրբեջանցիների կողմից չեն կազմակերպվում այլևս։ Նման մի քանի ակցիաներ հայաշատ թաղամասերում կազմակերպվեցին պատերազմի սկսվելու առաջին օրերին, սակայն  երկրի իշխանությունը հայտարարություններով է հանդես եկել և արգելել է նման միջոցառումները։

Այս օրերին Հայաստան գալու իր հերթին անհամբեր սպասող Անահիտ Վեզիրյանը ևս «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում փաստեց, որ հայերի նկատմամբ ճնշումներ չկան, ամեն ինչ հանգիստ է, բայց մեկ է՝ հատկապես ՀՀ քաղաքացիություն ունեցող անձինք շատ են ցանկանում վերադառնալ Հայաստան։ Նրանց հատկապես ճնշում է առավոտից երեկո լրատվամիջոցներով հակահայկական քարոզչությունը, պնդումները, մեղադրանքները, թե հայերն են առաջինը պատերազմը սկսել։ «Լուրերը պարզապես ահավոր են, անտանելի է լսելը։ Մեզ այստեղ ոչ ոք չի նեղացնում, աշխատում ենք տանից դուրս չգալ, ոստիկանները ուժեղացված հսկողություն են իրականացնում հայաշատ վայրերում, որ միջադեպեր չլինեն, բայց ազերիների դրոշներն ամենուրեք կախված են։ Այդ ամենը մեզ շատ է ճնշում, դրա համար էլ ուզում ենք օր առաջ վերադառնալ»,- ասաց մեր զրուցակիցը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում