Thursday, 25 04 2024
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի

Երևանը չի կարող դա թույլ տալ՝ Իրանի հանդեպ ամբողջ հարգանքով ու վստահությամբ հանդերձ

Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը Ժնևում հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Դրանից առաջ Զոհրաբ Մնացականյանը նախօրեին երեկոյան Երևանում ընդունել էր Իրանի նախագահի բանագնաց, այդ երկրի փոխարտգործնախարար Աբբաս Արաղչիին, որն, ինչպես հայտնի է, ներկայացնում է արցախյան հարցի կարգավորման իրանյան նախաձեռնությունը: Արաղչին Երևանից առաջ եղել է Մոսկվայում, դրանից առաջ՝ Բաքվում, հաջորդը Անկարան է: Իրանն առաջարկում է փոխել կարգավորման ձևաչափը, ինչին Հայաստանն ըստ էության պատասխանել է մերժումով, որքան հնարավոր է եզրակացնել հանդիպման մասին տարածած հաղորդագրությունից:

Մասնավորապես, Հայաստանի արտգործնախարարը հայտնել է, որ Ժնևում հանդիպելու է համանախագահներին, և տեղեկացրել է նրանց հետ աշխատանքը շարունակելու մասին: Որ Հայաստանի համար ձևաչափի փոփոխությունն ընդունելի չէ, այստեղ, իհարկե, Իրանը չէ խնդիրը:

Ավելին, Իրանը Հայաստանի համար ամենավստահելի գործընկերներից մեկն է, բայց իրանական կողմն առաջարկում է բարձր կարգավիճակ նաև Թուրքիային: Պետության, որն ահաբեկիչներով ու Ադրբեջանով հարձակվել է Արցախի վրա: Ահա, իրանական տարբերակն առաջարկում է այդ պետությանը տալ միջնորդի կարգավիճակ, հնարավորություն, որը կորոշի այն ռեգիոնի ճակատագիրը, որի վրա հարձակվել է: Պարզ չէ՞ արդյոք, թե ինչ է որոշելու Անկարան, կամ ինչ որոշումների է դեմ լինելու և որոնց կարող է լինել կողմ: Հետևաբար՝ Իրանի համար պետք է որ բարդ չլինի պատկերացնել Հայաստանի համար ձևաչափի փոփոխության անհնարինությունը և անընդունելիությունը: Իհարկե, Հայաստանն իր հերթին թերևս հասկանում է, որ Իրանն էլ չի ուզում այլևս լինելով ռեգիոնին սահմանակից և կարևոր պետություն, մնալ ձևաչափային լուսանցքից դուրս: Որովհետև, եթե Թուրքիան, օրինակ, Մինսկի խմբի անդամ է՝ գոնե, ապա Իրանը անդամ չէ որևէ ձևաչափի: Եվ քանի որ իրավիճակն ակնհայտորեն մտել է վճռորոշ փոփոխությունների փուլ, Թեհրանը փորձում է ստանալ որևէ կարգավիճակ, որը կդարձնի ֆորմալ մասնակից և կտա որոշումների կայացման մասնակցության իրավունք, միաժամանակ երաշխիք, որ առանց Թեհրանի չեն լինի ճակատագրական որոշումներ: Երևանը մշտապես եղել է Իրանի համար վստահելի գործընկեր, ինչի վկայությունն է այն, որ ցանկացած հանգուցային հանդիպման կամ փուլի ժամանակ հայ-իրանական քաղաքական խորհրդակցությունները կրել են կանոնավոր բնույթ: Թեհրանին, իհարկե, կարող է չբավարարել այսպես ասած՝ բանավոր վստահությունը, բայց Հայաստանն էլ իր հերթին Թուրքիայի հանդեպ ունի անվստահության, մեղմ ասած, չափազանց խոր հիմքեր՝ Անկարայի ճանապարհից Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը հանելու անխոհեմություն թույլ տալու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում