Բոլոր կամավորները, որոնք Բելառուսում պատվաստվել են կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութով, իրենց բավարար են զգում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ գրանցումից հետո դեղամիջոցի ուսումնասիրություններին ընդհանուր առմամբ մասնակցել է 109 մարդ, նրանցից 100-ը պատվաստվել են:
Նախարարությունում պարզաբանել են, որ դեղամիջոցի առաջին ներարկումից 21 օր անց ներարկվելու է երկրորդ բաղադրիչը: Պատվաստումից հետո 180 օր կամավորները հսկողության տակ կլինեն: Գնահատվում է պատվաստանյութի համաճարակաբանական արդյունավետությունը, իմունոգենությունը և անվտանգությունը: