ԱՄՆ-ը նախատեսում է Հունաստանի ռազմաօդային ուժերին տրամադրել քսան F-35 կործանիչ, որոնցից վեցն արտադրվել են Անկարայի համար: Այս մասին հաղորդում է հունական Estia պարբերականը:
Ըստ պարբերականի, Հունաստան F-35-ի մատակարարումների հարցը քննարկվել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի Հունաստան կատարած այցի ընթացքում:
Հունաստանի և Միացյալ Նահանգների միջև ռազմական գործարքի մասին գրել է նաև Jewish Press պարբերականը:
Պարբերականի տվյալներով, F-35 կործանիչները կտեղակայվեն Հունաստանի Կրետե կղզում: Միացյալ Նահանգների կողմից նման անսպասելի որոշման պատճառը նախագահ Դոնալդ Թրամփի զայրույթն էր իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ` վերջինս Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգեր գնելու որոշումից հետո: