Յուրաքանչյուրն ունի իր ճշմարտությունը, այստեղ պարզ լուծումներ չկան, հանգույցը շատ բարդ է․ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ղարաբաղում իրավիճակի մասին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է փաստաբան Նորայր Նորիկյանի հետ։
ՌԴ նախագահն անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, ընդգծել է, որ լուծումը պիտի բալանսավորված լինի և արտահայտի երկու կողմերի շահերը։ Եթե Ադրբեջանի շահերի դեպքում խոսվում է կոնկրետությամբ (ՌԴ նախագահը հիշեցրեց 5+2 շրջանների վերադարձի մասին), ապա հայկական կողմի շահերի հարցում որևէ հստակություն չկա։