Thursday, 25 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Որևէ մեկին չի հաջողվի Շուշին գրավել․ թշնամին ծնկաչոք զինադադար է խնդրելու, չենք գնալու

Որևէ մեկին չի հաջողվի գրավել Շուշին: Շուշին գրավվեց 92թ-ին՝ հայի խելքով, հայի դուխով: Եվ հիմա ինչ էլ փորձեն անել, Շուշին չեն կարող գրավել: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ԵԿՄ Երևանի կենտրոն տարածքային բաժանմունքի նախագահ Ռոմիկ Մխիթարյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ հակառակորդը նախօրեին հարձակում է գործել Շուշիի ուղղությամբ, սակայն ջախջախվելով հետ է շպրտվել՝ տալով ավելի քան հարյուր զոհ:

«Փաստենք, որ ի սկզբանե իրենց պլանները ձախողվել են: Իրենց երազած բլից-կրիգը չի իրականացել, իրենց խնդիրները չեն կարողացել լուծել ու չեն կարողանալու: Մենք ջարդել ենք ու ջարդելու ենք իրենց ողնաշարը, ուրիշ տարբերակ չկա»,- ասաց Մխիթարյանը՝ հավելելով, որ վստահում  ու հավատում է և ռազմական և քաղաքական ղեկավարությանը. այն տրամադրվածությունը, որ կա, և այն գործողությունները, որոնք իրականացվում են, տանում են դեպի հաղթանակ:

Դիտարկմանը, որ կա տեսակետ, թե այս պահին մեզ համար ձեռնտու չէ զինադադարը՝ հաշվի առնելով ներկա պահի բնագծերը, Մխիթարյանը նշեց. «Իհարկե ձեռնտու չէ, այսքանից հետո, մեկ ամսից ավելի է, կռիվը է գնում, էդքան երիտասարդ կյանքեր տալուց հետո հիմա ի՞նչ զինադադարի մասին է խոսքը: Իրենք աղաչելու են, ծնկաչոք են խնդրելու զինադադար, մենք չենք գնալու զինադադարի: Դիրքերում կանգնած տղերքը չեն գնա զինադադարի: Մենք հիմա նախկինից մի բան էլ ավելի ենք, ու պետք է այնպես անենք, որ էլ երբևիցե իրենց մտքով չանցնի նայել Արցախի կողմը, ու այդպես էլ լինելու է: Ես ձեզ ասում եմ մարտի դաշտի տղաների տրամադրվածության մասին, ու հենց այդպես էլ լինելու է»:

Անդրադառնալով թիկունքում նշմարվող պարտվողական տրամադրություններին, Մխիթարյանը նշեց, որ սարերի ու ձորերի տարբերություն կա այստեղի ու առաջնագծի տրամադրությունների միջև. «18-20 տարեկան զինվորները 5-7 հոգով կարողանում են հարյուրի դեմ կռվել ու սատկացնել, և հանկարծ այստեղ ինչ-որ մեկը խոսում է պարտվելո՞ւց: Չկա այդպիսի բան: Ոնց գալիս են, այդպես էլ կոտորվում են, զրահատեխնիկայի ահռելի վնաս էլ ենք տվել: Մենք կռվում ենք նույն դուխով, ինչ-որ 90-ականներին, ինչ-որ մեր պապերն ու նախնիները»,- ասաց ԵԿՄ Երևանի կենտրոն տարածքային բաժանմունքի նախագահը՝ հորդորելով դադարեցնել պարտվողական տրամադրություններն ու խոսակցությունները  և վստահեցրեց՝ հաղթանակը կերտելու պրոցեսի մեջ ենք:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում