Thursday, 25 04 2024
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն
Սուրեն Պապիկյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի Երևանի գրասենյակի ղեկավարի պատվիրակությանը
Մոսկվան սպասում է Փաշինյանին ԵԱՏՄ գագաթնաժողովում․ Օվերչուկ
Մենք Հայոց ցեղասպանությունը միշտ ընկալել ենք որպես մեր ցավն ու վիշտը․ Զախարովա
17:00
Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը Հայաստանին․ Գաբրիել Ատալը ելույթ է ունեցել Ցեղասպանության տարելիցին նվիրված միջոցառմանը
16:50
ԱՄՆ-ն դուրս կբերի զորքերը Նիգերից

Շուշիի ուղղությամբ առաջին գրոհը հետ է շպրտվել, պետք է զգոն լինենք՝ կարող է լինել երկրորդն ու երրորդը

«Այս պահի դրությամբ քաղաքական հարցերի մասին խոսելը վաղաժամ է։ Հիմնական շեշտը պետք է դնենք պատերազմի դադարեցման վրա»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Մեր զրուցակիցն ընդգծեց՝ երբ պատերազմական գործողությունները դադարեն, այդժամ կարող ենք անդրադառնալ քաղաքական հարցերին: «Այս պահի դրությամբ կարևորագույն հրամայականը պատերազմական գործողությունների դադարեցումն է, հետո նոր կանդրադառնանք մնացած քաղաքական խնդիրներին։ Պետք է կանգնեցնենք պատերազմը, հետո նոր խոսենք ու տեսնենք, թե ինչ մոտեցումներ կան։ Բայց իմ խորին համոզմամբ՝ պետք է վերջնականապես կարգավորել խնդիրը, որպեսզի հետագայում չլինեն արյունալի բախումներ։ Պետք է ձգտենք դրան։ Այս պատերազմը ցույց տվեց, որ պետք է հիմնովին կարգավորել խնդիրը, ու որևէ հարց չթողնել ապագայի համար։ Եթե դա ստացվի՝ կլինի գերազանց։ Ամենակարևորը Արցախի, Շուշիի պաշտպանությունն է, մեր ժողովրդի անվտանգության ապահովությունը։ Մնացած հարցերը հետո կքննարկենք»,- ասաց Բաբայանը՝ անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարություններին, որի համաձայն՝ Ադրբեջանին պետք է նախ հինգ, ապա երկու շրջան վերադարձնել։

Խոսելով Մինսկի խմբի ձևաչափը փոխելու Իրանի ու Թուրքիայի ակտիվ քաղաքականության մասին՝ Դավիթ Բաբայանն ասաց. «Թուրքիայի անդամակցությունն իհարկե վտանգ է։ Եվ նա չի էլ թաքցնում, որ մեր թշնամին է։ Ադրբեջանն ու Թուրքիան երբեք չեն թաքցրել իրենց վերաբերմունքը։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափն այնքան էլ հեշտ չէ փոխել։ Վաղը չի կարող որոշվել, որ նոր երկրներ մտնեն այդ ձևաչափի մեջ, քաղաքական ու տեխնիկական լուրջ խնդիրներ կան։ Բացի այդ՝ համանախագահող երկրները չեն ուզում փոխել ձևաչափը։ Միգուցե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ զուգահեռ այլ ձևաչափեր էլ լինեն։ Երբ կարգավորվի հակամարտությունը, միգուցե նրանք լինեն խաղաղության ու անվտանգության ապահովողներ, բայց դա ցույց կտա ժամանակը»։

Անդրադառնալով Շուշիում այս պահին տիրող իրավիճակին՝ մեր զրուցակիցն ասաց. «Երեկ երեկոյան թշնամին փորձել է հզոր հենակետ ձևավորել, որպեսզի Շուշիի վրա հարձակում գործի։ Նրանք մի վայր են տեղափոխել մեծ քանակությամբ զինտեխնիկա, հրետանային, հրթիռային համակարգեր ու բազմաթիվ կենդանի ուժ։ Մեր հրետանին, մեր տղաներն ու աշխարհազորը ոչնչացրել են։ Նրանք բազմաթիվ զոհեր ունեն, գրեթե ողջ զինտեխնիկան ոչնչացվել է։ Այսինքն՝ կարելի է ասել, որ առաջին գրոհը էֆեկտիվորեն հետ է մղվել, թշնամին բազմաթիվ զոհեր կրելով հետ է շպրտվել։ Չպետք է սրանով բավարարվենք, թշնամին կարող է փորձել երկրորդ ու երրորդ գրոհները։ Պետք է կանգնենք մինչև վերջ»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում