Friday, 19 04 2024
11:30
Կիպրոսի Ներկայացուցիչների պալատը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
11:15
Նավթի գներն աճել են – 18-04-24
11:00
Կայացել է «Բադալյան եղբայրներ» ընկերությունների խմբի մեջ մտնող ֆինանսական կազմակերպությունների տարեկան ժողովը
10:45
Իրանում տեղի ունեցած պայթյուններից հետո իրավիճակը կայուն է. ԶԼՄ-ներ
Մեքենան գլխիվայր շրջվել է․ կան վիրավորներ
10:15
Իրանը, Իրաքը և Սիրիան կպայքարեն ահաբեկչության դեմ
Ինչ է հայտնի Իսրայելի կողմից Իրանի հարվածի մասին
10:01
Սպահանում ավերածություններ կամ դժբախտ պատահարներ չենք ունեցել․ բանակի հրամանատար
Վատ նորություն՝ ռուսները հենց այնպես դուրս չեն գա, կտեղակայվեն սահմանին՝ միջանցքը հսկելու
Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին
Թբիլիսիում ամեն վայրկյան իրավիճակը փոխվում է. նոր զարգացումներ
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին

Դատարանը բավարարել է կալանավորի միջնորդությունը. վերջինիս խափանման միջոցը փոխվել է ու կմեկնի առաջնագիծ

Երեկ դատավոր Դավիթ Բալայանը բավարարել է անազատության մեջ գտնվող Հ. Ս․-ի ու նրա պաշտպանի միջնորդությունը, փոփոխել է կալանավորի խափանման միջոցը՝ վերջինիս հնարավորություն ընձեռելով մեկնել ռազմաճակատ։

Անազատության մեջ գտնվողի պաշտպան Մերի Ալավերդյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը մարտական ուղի անցած մարդ է, մասնակցել է և՛ Արցախյան առաջին պատերազմին, և՛ Ապրիլյան պատերազմին, ազատամարտիկ է։ «Նա բավական լուրջ բնութագրեր ուներ, որոնք ներկայացվել են դատարանին։ Նրան բնութագրել էին նախկինում ներկա այդ ոլորտում հայտնի գործիչներ, այդ թվում՝ Արցախի թեմի առաջնորդ Պարգև Սրբազանը։ Նա, որպես կռվող, ազատամարտիկ, ռազմիկ շատ լավ բնութագրեր ուներ, մարտական ուղին շատ հիմնավոր էր։ Դատարանի ու մեղադրանքի կողմի համար անվիճելի էր, որ նա այս պահին շատ պիտանի է հայրենիքի պաշտպանության համար»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալն իր հերթին միջնորդություն էր ներկայացրել գրավ կիրառել, որն էլ կհիմնավորեր իր պատշաճ ներկայությունը այն ժամանակ, երբ դատարանը անհրաժեշտ կհամարի։

Փաստաբանի խոսքերով՝ դատարանն էլ, բավարարելով իրենց ներկայացրած միջնորդությունը, հիմքում դրել է հանրային շահը, որ ստեղծված իրավիճակում տվյալ անձը՝ որպես ազատամարտիկ, շատ կարևոր գործ կարող է անել։

Հ. Ս․-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի երկրորդ մասով և 235 հոդվածի առաջին մասով։ Այսինքն՝ ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը և սպանության հոդվածներով։ Հ. Ս․-ն անազատության մեջ էր 2019 թվականի ապրիլի 5-ից։ Փաստաբանն ասաց, որ մարտական գործողությունները բարեհաջող ավարտելուց հետո իր պաշտպանյալը կրկին անազատության մեջ չի հայտնվելու, քանի որ դատարանն արդեն իսկ փոփոխել է նրա խափանման միջոցը, գրավ է կիրառել, սակայն այն հիմքով, որ նա մեկնի առաջնագիծ։ «Եթե նա գրավի պայմանները չխախտի, ապա կմնա ազատության մեջ և այդ կերպ կմասնակցի դատական նիստերին»,- ասաց Մերի Ալավերդյանը՝ հավելելով, որ իր պաշտպանյալն արդեն երեկ ազատության մեջ էր, որից հետո ներկայացել է դատարան, որպեսզի ավելի հստակ տեղեկացնի իր կոորդինատները և մեկնել է։

Մեր հարցին՝ այլ դատապարտյալների, կալանավորների և՞ս պետք է հնարավորություն ընձեռել մեկնել առաջնագիծ, թե ինչ-որ հստակ չափանիշներ պետք է լինեն, փաստաբանը պատասխանեց .«Կոնկրետ իմ պրակտիկայից սա միակ պաշտպանյալն էր, որի համար ես վստահորեն այդ միջնորդությունն արել եմ, քանի որ նա գիշեր ու ցերեկ պարզապես խնդրում էր, որ իրեն հնարավորություն տրվի մեկնել պատերազմ։ Նրա կերպարն էլ, անցած մարտական ուղին էլ ուղղակի համոզիչ էր բոլորի համար, որ նա իսկապես կարող է այս պահին մեր երկրին օգտակար լինել»։

Մենք տեղեկացանք, որ նման արդեն երկու գործ կա։ Մեկ այլ դատապարտյալի խափանման միջոցը ևս փոփոխվել է։

Նշենք, որ սեպտեմբերի 27-ից՝ պատերազմը սկսելուց անմիջապես հետո, բազմաթիվ դատապարտյալներ, կալանավորներ հանդես եկան հրապարակային դիմումներով, պահանջով փոփոխել իրենց խափանման միջոցը և հնարավորություն ընձեռել իրենց ևս մեկնել ռազմաճակատ։ Նախօրեին էլ՝ ՀՀ վարչապետի կոչից հետո նրանք կրկին հանդես եկան նույն պահանջով՝ հայտնելով, որ իրենք լսել են վարչապետի ելույթ-կոչը: Նրանք ուզում են մասնակցել պատերազմին: «Մենք այստեղ չենք կարող հանգիստ նստել, երբ թուրքը մեր սահմանին է, երբ հայրենիքը վտանգի մեջ է, սպանվում են 18 տարեկան տղաներ։ Հիմա մեր հերթն է»,- հայտնել են դատապարտյալները՝ տեղեկացնելով, որ իրենք ցուցակագրել են դատապարտյալներին, նույնիսկ ջոկատներ են կազմել, պատրաստ են ու վճռական, մնում է բացել բանտի դռները իրենց առջև:

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, նախօրեին մեզ հետ զրույցում անդրադառնալով այս թեմային, նկատել էր, որ կարելի է մեխանիզմներ գտնել դատապարտյալներին և կալանավորներին ևս թույլատրելու մասնակցել մարտերին:

«Այս հայրենիքը նաև նրանց հայրենիքն է, և ես հավատում եմ, որ նրանք ունեն այդ հայրենասիրական զգացմունքները և իսկապես ուզում են գնալ ու իրենց պարտքը կատարել հայրենիքի առաջ։ Այս օրերին հատկապես ծանր է փակված մարդու համար։ Ծանր է լինել փակված, տեսնել, որ հայրենիքը վտանգի մեջ է և չկարողանալ որևէ բան անել։ Կարծում եմ, որ այդ մարդկանց պետք էր հնարավորություն տալ մասնակից դառնալու այս պայքարին։ Դա նրանց ազատություն շնորհել չի, նրանք ցանկանում են կյանքի և մահու պայքար մղել, մասնակից դառնալ այդ պայքարին։ Ես ոչ մի կերպ չեմ հասկանում դատապարտյալների ու կալանավորների պահանջին ոչ մի կարգի արձագանք չտալը»,- ասել էր իրավապաշտպանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում