ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի խմբային փուլի շրջանակներում միմյանց դեմ մրցել են «Ռոմա»-ն և Սոֆիայի «ԲԿՄԱ»-ն:
Հռոմում կայացած խաղում երկու թիմերը չեն օգտագործել իրենց հնարավորությունները և հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի` 0:0 հաշվով:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը «Ռոմա»-ի մեկնարկային կազմում էր և մասնակցեց միայն առաջին խաղակեսին:
Այս տուրից հետո «Ռոմա»-ն խմբում 4 միավորով դեռևս երկրորդն է: Նույնքան միավոր ունի նաև «Կլուժ»-ը: