Thursday, 28 03 2024
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար
Վրացի խորհրդարանականներն այցելել են Ծիծեռնակաբերդ
14:02
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14:00
Պուտինը հայտարարել է, որ Ուկրաինային մատակարարված F-16-երն օրինական թիրախ կդառնան՝ անկախ դրանց գտնվելու վայրից
13:30
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ Հայաստանը մնում է կազմակերպության դաշնակիցը
«Հայաստան» հիմնադրամը շարունակում է աջակցել Լիբանանում գործող հայկական կրթական հաստատություններին
ФСБ-ի օպերատիվ-հետախուզական աշխատանքները ՀՀ-ում շարունակվում են. Արթուր Սաքունց
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված

Թուրքիան ցավոտ հարված է ստացել. Պուտինի պատմական շանսը

Հոկտեմբերի 29-ի գիշերվա ընթացքում և հատկապես առավոտյան Արցախի մայրաքաղաքը ենթարկվել է աննախադեպ ինտենսիվ հրթիռակոծության: Դատելով օրվա ընթացքում ստացված տեղեկությունից, ավելի ինտենսիվ թիրախավորում կարծես թե չի եղել պատերազմի անցնող ամբողջ ընթացքում: Ընդ որում, նախօրեից՝ հոկտեմբերի 28-ից սկսած, աննախադեպ հարվածների թիրախ ընտրվել էր անգամ քաղաքացիական հիվանդանոցն ու ծննդատունը, Էրդողանին և նրա մահապարտ Ալիևին ընդհանրապես դնելով մարդկային բարոյականության բոլոր գծերից անդին, կանգնեցնելով պատերազմի հանցագործության հենց կենտրոնում: Ստեփանակերտին հարվածի աննախադեպ ինտենսիվությունը ևս խոսում է ահաբեկչական պատերազմ սանձազերծած Թուրքիայի և նրա գործիք Բաքվի աննախադեպ բարդ վիճակի մասին, որ ստեղծվել է հայկական զինուժի և հայ ժողովրդի՝ պատերազմահենների համար թերևս անսպասելի ամուր դիմադրության արդյունքում: Ստեփանակերտի ինտենսիվ թիրախավորումը վկայում է պատերազմահենների թե՛ ռազմական, թե՛ քաղաքական տապալման մասին, հատկապես հոկտեմբերի 29-ին Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի ու Բաքվի արտգործնախարարների հանդիպումից առաջ:

Ավելին, այդ մասին վկայում է և այն, որ հանդիպումը հետաձգվեց և դրանում, անկասկած, իր առանցքային դերն ունեցել է հենց թուրք-ադրբեջանական տանդեմը, որն իր գործողությամբ ակնհայտորեն ի ցույց էր դնում Ժնևի հանդիպման հանդեպ մերժողական վերաբերմունքը: Այդ զարգացումներին նախորդել էր Էրդողանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Պուտինի հետ, ինչի վերաբերյալ նա հայտարարել է հետո, թե Պուտինին առաջարկել է հարցի կարգավորման համատեղ ձևաչափ: Կրեմլի խոսնակը հերքել է, թե քննարկվել է այդպիսի հարց: Ստեփանակերտի թիրախավորումը փաստացի հաջորդել է դրան, ինչը վկայում է, որ Էրդողանին ոչ միայն մերժել են, այլ գուցե նույնիսկ ներկայացրել են բավականին կոշտ վերջնագիր: Համենայնդեպս նա խոսել է նաև, թե Պուտինին ասել է, որ արցախյան հարցում կան կարմիր գծեր, որ անցնել չի կարող՝ սերունդները չեն ների իրեն: Ինչո՞ւ է առաջացել այդ կարմիր գծերի մասին խոսելու կարիք: Ըստ ամենայնի՝ հենց այն պատճառով, որ Էրդողանին դրել են բավականին կոշտ պահանջների առաջ, և նա փորձել է դուրս գալ իրավիճակից իր «ընկեր» Պուտինի օգնությամբ: Պուտինը փաստորեն չի օգնել: Այստեղ իրավիճակը երկակի է՝ մի կողմից զարմանալի է թվում, քանի որ «Վալդայ» ակումբում օրերս նա հայտարարել էր, թե հեշտ է պայմանավորվել Էրդողանի հետ: Մյուս կողմից, սակայն, տրամաբանական է, որ Պուտինը չի օգնի, քանի որ այդ «հեշտ պայմանավորվածություններով» Էրդողանն անցել է Ռուսաստանի կարմիր գծերը: Դրանք այժմ պահում է Արցախի ու Հայաստանի, ինչպես նաև քաղաքակրթության առաջնագիծը պահող հայ զինվորը: Հայ զինվորը պահում է նաև Ռուսաստանի կարմիր գծերը կամ առանց չափազանցության՝ Ռուսաստանի պետականության կյանքի թելը:

Պայմանավորվել Էրդողանի հետ, Պուտինի համար նշանակելու է կտրել այդ թելը սեփական ձեռքով: Մյուս կողմից, Պուտինը չի կարողանում առնվազն հռետորաբանության մակարդակում կտրվել այսպես ասած՝ լավրովյան պլանից, որի մասին դարձյալ խոսել է նախօրեին և փորձել սիրաշահել Ալիևին: Նա չի ցանկանում կտրվել Ադրբեջանը «վերադարձնելու» հույսից, որքան էլ փորձը ցույց է տալիս Ռուսաստանին, որ այդ հույսով պայմանավորված քաղաքականությունը ոչ թե Ադրբեջանն է վերադարձնում, այլ բերում է կենսական շահերի գոտում էական կորուստների և ռուսական պետականության ճակատագրական ռիսկերի: Փոխարենը, հայկական պետականության ու բանակի դիմադրության շնորհիվ ՌԴ նախագահը ստացել է թերևս թե՛ իր համար անձնապես, թե՛ ռուսական պետականության համար ընդհանրապես պատմական շանս՝ պայմանավորվել հայ ժողովրդի հետ: Ոչ թե հայ ժողովրդի հաշվին, ինչպես եղել է ռուսական պետականության «ավանդական քաղաքական մտածողության» մեջ՝ որի անփառունակ ձախողման մարմնավորումն է նաև Էրդողանը, այլ պայմանավորվել հայ ժողովրդի հետ: Այդ պատմական հնարավորության համատեքստում է ռուսական պետականության գաղափարա-քաղաքական ճգնաժամի հաղթահարման միջազգայնորեն լեգիտիմ ճանապարհը, որ տարիներ ի վեր փնտրում են Պուտինն ու նրա թիմը: Պատմությունը նրանց չի ներելու այդ շանսը բաց թողնելը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում