Ինչպես հաղորդում է lemond-ը, Ֆրանսիայի հակաահաբեկչական դատախազության ղեկավար Ժան-Ֆրանսուա Ռիկարը լրագրողներին հաստատել է, որ Նիցցայում ահաբեկչություն իրականացնողը բնիկ թունիսցի է եղել:
«21-ամյա թունիսցին Ֆրանսիա է ժամանել հոկտեմբերի 9-ին», – նշել է նա:
Հիշեցնենք, հինգշաբթի, հոկտեմբերի 29-ին, առավոտյան ժամը 9-ին, Նիցցայում դանակով զինված տղամարդը հարձակվել էր եկեղեցում գտնվող մարդկանց վրա: Հարձակման զոհ է դարձել երեք մարդ՝ տղամարդ և երկու կին: