Կանադայում, Մոնրեալի Նոտր Դամ դե Գրաս շրջանում, ոստիկանը գնդակահարել է դանակը ձեռքին ոստիկանական մեքենային մոտեցող կասկածելի տղամարդուն:
Տղամարդն իրեն ոչ ադեկվատ է պահել, չի արձագանքել ոստիկանների կանգ առնելու հրամաններին, որից հետո իրավապահներից մեկը գնդակահարել է նրան:
Այժմ Քվեբեկի վերահսկիչ մարմինը հետաքննություն է սկսել միջադեպի կապակցությամբ: