Friday, 19 04 2024
Օտարերկրացի 19-ամյա աղջիկը ճանաչվել է անմեղսունակ. նախաքննությունն ավարտվել է
17:10
ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում արգելափակել է Պաղեստինի ընդունումը որպես կազմակերպության լիիրավ անդամ
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
16:53
Բլինքենը հայտարարել է, որ G7-ը ցանկանում է թուլացնել Իսրայելի և Իրանի միջև լարվածությունը և պատասխանատվության ենթարկել Թեհրանին
Սիրիայի արևելքում ահաբեկիչների հարձակման հետևանքով զոհված զինվորների թիվը հասել է 29-ի
Շենգավիթի քննչական բաժնում անձի խոշտանգման վերաբերյալ տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում. Գոռ Աբրահամյան
16:50
ԱՄՆ պետքարտուղարության Կովկասի հարցերով խորհրդական Լուի Բոնոն այցելել է Վրաստան
Թուրքիայում 4.5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Էկոնոմիկայի նախարարը ԱՄԷ դեսպանի հետ քննարկել է տնտեսական հարցեր
Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել
Սիրիան Իսրայելին մեղադրել է երկրի հակաօդային պաշտպանության օբյեկտներին հարվածելու մեջ
Արարատ Միրզոյանի թիկնապահները ցուցմունք են տվել՝ պատմելով նրա դեմ հարձակման մասին
Միայն վրաց ժողովրդի ճնշմամբ հետ կկանչվի օրենքը, ինչպես մեկ տարի առաջ
16:24
Մենք ուշադիր հետևում ենք Վրաստանի իրավիճակին. Պատել
Մոսկվան այլևս իրավունք չունի խոսելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտից. կորցրեց արբիտրի կարգավիճակը
16:09
Իրանը ազատ է արձակել հնդիկ քաղաքացիներին
Հայաստանը ստիպված է լինելու արձագանքել, տալ ռուս խաղաղապահների չորսամյա տեղակայման գնահատականը
15:50
Ուկրաինան կարող է պարտվել 2024թ. վերջին. ԿՀՎ ղեկավար
ՄԻՊ-ը ահազանգ է ստացել Շենգավիթի քննչական բաժնում խոշտանգման դեպքի վերաբերյալ
15:35
G7–ի արտգործնախարարները կոչ են անում բացել Հայաստան-Թուրքիա սահմանը
«Հայաստանը դեռ չի կարողանում որոշել ՀԱՊԿ պատասխանատվության գոտին». Լավրով
«Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակիցներ մնալ». Լավրով
Թբիլիսիում 40 մարդ է ձերբակալվել օտարերկրյա գործակալների մասին օրենքի դեմ կազմակերպված ակցիայի ժամանակ
15:20
Կոպենհագենում շարունակվում են բորսայի շենքի հրդեհաշիջման աշխատանքները
15:10
ԱՄՆ-ն 40 մլն դոլար կհատկացնի Արգենտինային պաշտպանության համար
Ինչու՞ է հապաղում Ֆրանսիան Կապանում
14:50
Իրանում հայտարարել են, որ Սպահանի երկնքում խոցված ԱԹՍ-ներն արձակվել էին երկրի ներսից
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
14:30
Իրանի զինվորականները հայտարարել են, որ չեն պատասխանի Սպահանին հասցված հարվածին
Սլավոնական համալսարանում ահաբեկչության վերաբերյալ ահազանգը կեղծ է եղել․ ՆԳՆ

Միջազգային հանրությունը ցայսօր խոսում է տարածքների «դեօկուպացիայի» մասին` անորոշության մեջ թողնելով Արցախի բնակչության կյանքի իրավունքի հարցը

Վերլուծաբան Նժդեհ Հովսեփյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՌԴ նախագահն այսօր, անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, ընդգծել է, որ լուծումը պիտի բալանսավորված լինի և արտահայտի երկու կողմերի շահերը։ Եթե Ադրբեջանի շահերի դեպքում խոսվում է կոնկրետությամբ (ՌԴ նախագահը հիշեցրեց 5+2 շրջանների վերադարձի մասին), ապա հայկական կողմի շահերի հարցում որևէ հստակություն չկա։

Կարծում եմ` ՌԴ նախագահի այս կարծիքը կիսում են թե’ Վաշինգթոնում, թե’ Բրյուսելում` հաշվի առնելով համանախագահների, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետություններ ղեկավարների ու ԵՄ-ի առանձին հայտարարությունները։ Ըստ էության, միջազգային հանրությունը զինադադարից ցայսօր խոսում է տարածքների «դեօկուպացիայի» մասին` անորոշության մեջ թողնելով Արցախի բնակչության կյանքի իրավունքի հարցը։

Տարիներ ի վեր հայ հանրությունը կերակրվել է սին հույսերով, մանիպուլյացիաներով, խոստումներով` առանց անկեղծ խոսակցության ու իրերի իրական դրության ճանաչման և հենց այդ հիմքով քաղաքականության մշակման ու իրագործման. այն է` միջազգային ասպարեզում Արցախի անկախության հարցում մենք դաշնակիցներ չունենք։ 98-ից հետո անընդհատ հանրային գիտակցության մեջ ներարկվում էր, թե թուրքի հարձակման դեպքում «ալամ աշխարհը», խաչակրաց բանակներից մինչև ռուսական հրանոթներ շտապելու են Հայաստանն ու Արցախը փրկելու։

Եվ հիմա, կոնֆլիկտի ամենաթեժ պահին անթաքույց կերպով պարզվում է, որ աշխարհը միակարծիք է տարածքների վերադարձի հարցում, բայց լեզվի ծայրով ակնարկ անգամ չի արվում Արցախի կարգավիճակի, այն է` բնակչության ֆիզիկական անվտանգության ապահովման ռեալ երաշխիքի մասին։ Եվ այս պայմաններում պարզ չէ` ի՞նչն է այն բալանսը, որը պիտի ձևավորվի տարածքների վերադարձով, և, վերջապես, ի՞նչ է ստանում հայկական կողմը դրանից, բացի Արցախի հայաթափման ու տեղի հայկական բնակչության ֆիզիկական բնաջնջման հեռանկարից։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում