Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Իրանը քանդում է ձևաչափը և բավարարո՞ւմ Թուրքիայի ախորժակը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, անդրադառնալով արցախյան հարցի կարգավորման վերաբերյալ իրանյան նախաձեռնությանը, նշել է, որ Իրանը ռեգիոնալ կայունության միտված կառուցողական և կարևոր խաղացող է, միաժամանակ նշելով, որ հակամարտության կարգավորման հաստատված ձևաչափը, սակայն, Մինսկի խմբի համանախագահությունն է: Ինչպես հայտնի է, Իրանի նախագահի հատուկ բանագնացի կարգավիճակով Երևան, Մոսկվա, Բաքու և Անկարա ճանապարհ ելած փոխարտգործնախարար Արագչին հայտարարել է Մոսկվայում, որ Մինսկի խումբը ցույց է տվել իր անարդյունավետությունը, և Իրանը առաջարկում է ռեգիոնալ ձևաչափի տարբերակը կարգավորման և կայունության համար: Այլ կերպ ասած, Իրանն ըստ էության առաջարկում է ստեղծել ՌԴ, Իրան, Թուրքիա և, բնականաբար, հակամարտ կողմեր ձևաչափ, համարելով, որ ռեգիոնալ խաղացողները կպայմանավորվեն ավելի հաստատուն և ավելի արդյունավետ: Սա նշանակում է, որ ձևաչափից դուրս են մնում ԱՄՆ-ն ու Ֆրանսիան: Հայաստանի արտգործնախարարի արձագանքը պարունակում է երկու կարևոր հանգամանք: Իրանը Հայաստանի համար շատ կարևոր, արժեքավոր գործընկեր է, որի դերը ռեգիոնալ զարգացումներում Երևանը գնահատում է կառուցողական և արդյունավետ: Մյուս կողմից, Երևանը չի ուզում հրաժարվել Մինսկի խմբի համանախագահության ձևաչափից, քանի որ այդ ձևաչափի մասնակից երկրները Հայաստանի համար պակաս կարևոր գործընկերներ չեն, և նրանք պակաս նշանակալի դեր ու ավանդ չունեն ռեգիոնալ կայունության հարցում:

Հայաստանի արձագանքի երկու շեշտադրումները շատ կարևոր են՝ Երևանը պատրաստ է գնալ կայունության ու խաղաղության միտված իրանյան առաջարկին ընդառաջ, աշխատել Իրանի հետ, սակայն այդ աշխատանքն ու առաջարկը չհակադրելով Մինսկի խմբի համանախագահության ձևաչափին: Այդ հակադրությունը որևէ լավ բան չի բերի ռեգիոնալ կայունության առումով, և, եթե Իրանը իր առաջարկը կառուցել է դրա վրա, ապա այդ առաջարկը, բացի առանց այդ էլ բարդ իրավիճակը խճճելուց, չի ունենալու որևէ այլ արդյունք: Բանն այն է, որ Իրանի ներկայացրած տրամաբանությունը, համենայնդեպս առերևույթ առայժմ եղած պատկերով, գործնականում այն է, ինչ ակնկալում է Թուրքիան և ինչի համար նաև Թուրքիան սկսել է պատերազմը: Այլ կերպ ասած, Իրանն առաջարկում է բավարարե՞լ Թուրքիայի ախորժակը՝ մոռանալով, որ ախորժակն ուտելուց է բացվում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում