Ուրվագծվեցին ԼՂ հակամարտության նկատմամբ պետությունների քաղաքական մոտեցումները. Թուրքիայի նախագահ Էրդողանը ռուսական կողմին առաջարկեց 2+2 ձևաչափ, իրանական կողմն առաջարկում է կոնֆլիկտը լուծել տարածաշրջանային ձևաչափով՝ Իրան-Ռուսաստան-Թուրքիա:
Այս առնչությամբ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց. «Փաստացի ռազմական գործողություններին մասնակցող երկիրը՝ Թուրքիան, երբեք չի կարող լինել բանակցությունները կարգավորող կամ կազմակերպող կողմ: Իսկ Իրանի տարածքը քանի որ գտնվում է մարտական գործողությունների հարևանությամբ, նույնպես չի կարող լինել բանակցությունները կարգավորող երկիր, քանի որ այս կամ այն կերպ իր զինված ուժերն արդեն իսկ տեղակայված են իրանական սահմանի մոտ»:
Մեր զրուցակցի խոսքով՝ ուստի բացառվում է, որ տարածաշրջանի երկրները կարող են ներգրավված լինել բանակցության ձևաչափում. «Գոյություն ունի միայն մեկ՝ միջազգայնորեն ճանաչված ֆորմատ. դա ԵԱՀԿ Մինսկի խումբն է»:
Մանրամասն՝ տեսանյութում: