Saturday, 20 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

«Նիցցայում տեղի ունեցածից հետո Ֆրանսիայում արդեն շատերն են տեսնում ահաբեկիչների ու Թուրքիայի միջև կապը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահ Մուրադ Փափազյանը։


– Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակություն էր այս օրերին այցելել Արցախ, որոնք հանդիպել են Արցախի ԱԺ պատգամավորների խոսնակի հետ, այցելել են վիրավոր զինծառայողներին: Նրանք նաև ներկայացրել են Արցախի ճանաչման բանաձևը, որի նախաձեռնողն իրենք են: Ինչպե՞ս եք գնահատում նրանց այցը Արցախ, ի՞նչ է սա փոխում ընդհանուր առմամբ:

– Երբ որ նրանք վերադարձան Ֆրանսիան, կապվեցին ինձ հետ և ասացին՝ չեք պատկերացնի, բայց ձեր բոլոր ասածները ճիշտ են: Այսինքն՝ երբ իրենք այցելեցին Երևան, Գորիս, եղան հիվանդանոցներում, իրենց աչքով տեսան վիրավորված երիտասարդներին, հանդիպեցին Արցախից Հայաստան եկած ընտանիքներին, երբ Գորիսում եղած ժամանակ լսեցին Արցախի եկող ռմբակոծությունների ու հրթիռակոծությունների ձայները, այդ ամենից հետո ինձ ասացին՝ մենք չէինք կարող երևակայել, թե ինչքան դժվար է այս պատերազմական վիճակը: Ասացին, որ Ֆրանսիա վերադառնալուն պես իրենք կլինեն Հայաստանի ու Արցախի ժողովրդի առաջին պաշտպանները, և բոլոր կուսակցությունների մեջ ձեր դեսպաններն ենք լինելու: Սա, իհարկե, շատ լավ է, որովհետև հիմա մենք այլևս կարիք չունենք միջնորդավորված իրենց ներկայացնելու իրականությունը, պատմություններ պատմելու: Սա մեզ համար շատ դրական երևույթ է, և այդ պատգամավորների հետագա գործունեությունը շատ օգտակար կլինի մեզ համար:

– Վերջին օրերին հայերի կողմից եվրոպական, այդ թվում՝ ֆրանսիական քաղաքներում բազմաթիվ ակցիաներ են կազմակերպվում, որոնք, սակայն, ցավոք, առանց միջադեպերի չեն անցնում: Մասնավորապես, Վալանսի մոտ թուրքերը մուրճերով հարձակվել էին հայ ցուցարարների վրա, գիշերն էլ Լիոնում, Վիենում 150 հոգանոց թուրքերի ամբոխը դուրս էր եկել և փնտրում էր հայերի՝ հաշվեհարդար տեսնելու համար: Ինչպիսի՞ն է իրավիճակը հիմա, ակցիա իրականացնելն արդեն սկսում է վտանգավո՞ր դառնալ:

– Մթնոլորտը շատ վտանգավոր է: Մենք ժողովրդավարական ձևով ակցիաներ ենք կազմակերպում Ֆրանսիայում՝ հարգելով բոլորին: Մենք ցույցեր ենք կազմակերպում պատերազմի դեմ, խաղաղության համար, Արցախի անկախության համար, մեր ցույցներին հրավիրում ենք պատգամավորների, քաղաքական գործիչների, մտավորականների, լրագրողների, որոնք կարող են զորավիգ լինել մեր դատին, իսկ մյուս կողմը վայրենի ձևով, «Գորշ գայլերի» կազմակերպված խմբերը Էրդողանի կողմից, Ֆրանսիայում Թուրքիայի դեսպանի կողմից հակահայկական ցույցեր են կազմակերպել Վիենում, Լիոնում: Նրանք փողոցներում գոռալով փնտրել են հայերի և սպառնալիքներ հնչեցրել, անգամ հարձակվել ոստիկանների վրա: Այսօր էլ Նիցցայում թուրքը դանակով հարձակվել է մարդկանց վրա և մի քանիսին սպանել: Այսինքն՝ այս պահին Ֆրանսիայում կա շատ վտանգավոր իրավիճակ հայերի դեմ, նաև Ֆրանսիայի դեմ: Մենք, անշուշտ, կապի մեջ ենք ներքին գործերի նախարարի հետ, որպեսզի հայկական հաստատությունների անվտանգությունը ապահովվի:

– Հաշվի առնելով այսօր Նիցցայում տեղի ունեցած ահաբեկչությունը, կարո՞ղ ենք արձանագրել, որ իսլամիստ ահաբեկիչներն արդեն լրջագույն վտանգ են ներկայացնում ժողովրդավարական երկրների համար:

– Անշուշտ, մթնոլորտը շատ վատն է, և մենք համոզված ենք, որ Թուրքիան ուղղակի դեր է խաղում այս ամենի մեջ: Էրդողանը և իր կառավարությունը ուզում են ինչ-որ ձևով պատասխանել Ֆրանսիային, որը ակնհայտորեն կանգնած է Հայաստանի և Արցախի կողքին: Երբ որ Ֆրանսիայի նախագահ Մակրոնը Էրդողանի հետ բացահայտ հակասության մեջ է, երբ որ Թուրքիայի նախագահը հրապարակավ վիրավորանք է հասցնում Մակրոնին, դրա հետևանքներն են այսօր տեղի ունենում Ֆրանսիայում: Այս համատեքստում, բոլորը տեսնում են, որ ԴԱԻՇ-ի ահաբեկիչները շատ հստակ ու սերտ առնչություններ ունեն Թուրքիայի հետ: Թուրքիան զինում և մարզում է ԴԱԻՇ-ի ահաբեկիչներին, Թուրքիան մեծ պատասխանատվություն ունի՝ կապված այսօր տեղի ունեցած ահաբեկչական ակցիաների հետ: Հիմա արդեն շատ-շատերն են տեսնում այդ բացահայտ կապը: Հիմա հասարակության մեջ գերիշխող է դառնում կարծիքը, որ Ֆրանսիայի կառավարությունը պետք է այս ամենի պատասխանը տա Թուրքիային:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում