Tuesday, 18 05 2021
12:30
Իլոն Մասկն իջել է աշխարհի ամենահարուստ մարդկանց ցուցակի երրորդ հորիզոնական․ Bloomberg
ԱՄՆ պահանջելու է դա Բաքվից. ինչ է առաջարկել Վաշինգտոնը Երևանին
Էրդողանը նզովել է Ավստրիայի կառավարությանը
Թշնամին դավադիր է․ Խնածախի բնակիչները անհանգիստ են, բայց չեն պատրաստվում գյուղը լքել
Վահրամ Դումանյանը շնորհավորել է Թանգարանների միջազգային օրվա առթիվ
Դրամն արժեզրկվեց՝ պայմանավորված COVID-ով, ռազմական դրությամբ. ԿԲ-ն դժվարություններ ունեցավ
Ադրբեջանական զինված ուժերն իրենց դիրքերն Արցախում առաջ չեն տվել․ Արցախի ԱԽ
«Վարկերը կջրվեն»․ քարոզարշավի ընթացքում շատ ուժեր այս միտքն են տարածում
11:30
ԱՄՆ նախագահի խորհրդականը Ալիևի հետ զրույցում սահմանին ռազմական տեղաշարժերը անպատասխանատու և սադրիչ քայլ է անվանել
Հայաստանում COVID-19-ից մահացել է 17 մարդ․ հաստատվել է վարակման 212 դեպք
«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է Գագիկ Բեգլարյանը
Հրապարակվել է ԲՀԿ-ի նախընտրական ցուցակի առաջին եռյակը
Ծեծկռտուք, դանակահարություն Մասիս քաղաքում․ հանցագործությունը բացահայտվել է
10:50
Բայդենը հրապարակել է հարկային հայտարարագիրը
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել քաղաքացու դին
Իսրայելը մոտ 20 հրթիռ է ուղարկել Լիբանան․ ՄԱԿ-ի խաղաղապահներն ուժեղացրել են պարեկությունը սահմանին
Կայացել է Հայաստանի և Տաջիկստանի ԱԽ քարտուղարների հեռախոսազրույցը
10:10
Դրեզդենում ֆուտբոլային երկրապագուների հետ բախումների հետևանքով 185 ոստիկան է տուժել
ՀԱՊԿ-ի հետ հույսեր փայփայել պետք չէ. այդ կառույցի անդամների հայեցակարգերը բոլորովին էլ միտված չեն Հայաստանը ուժեղ ու կայացած պետություն տեսնելուն
Լիբանանի տարածքից Իսրայելի ուղղությամբ հրթիռներ են արձակվել
Վարչապետի սև ցուցակը կազմում են Ավինյանը, Թորոսյանն ու Հարությունյանը. «Ժողովուրդ»
ԲՀԿ խմբակցությունը՝ ծանր վիճակում. «Հրապարակ»
Ովքեր կլինեն ՀԱԿ-ի ցուցակում. բանակցում են. «Հրապարակ»
Քոչարյանը և Սերժ Սարգսյանը կիսում են նույն կոնտինգենտի ձայները, Տեր-Պետրոսյանը վերցնելու է տանը մնացողների ձայները
Ինչո՞ւ են Ռուսաստանի ազդեցիկ հայերը գալիս Հայաստան. «Փաստ»
Մակարոնի արտադրության ոլորտը վտանգված է. «Ժողովուրդ»
Օնիկ Գասպարյանը Ռոբերտ Քոչարյանի շտաբում․ Հրապարակ
Դատական համակարգում կան մեծ թվով մարդիկ, ովքեր ԴՆԹ-ի մակարդակի կախվածություն, կապվածություն ունեն նախորդ հանցավոր ռեժիմից
Մոսկվան կօգնի Երևանին և Բաքվին սահմանային խնդրի կարգավորման հարցում երկու կողմերի խնդրելու դեպքում․ Ռուդենկո
Հայաստանում բնակեցված չէ 16 բնակավայր․ «Փաստ»

Պուտինը վերջնագիր կներկայացնի՞ Բաքվին

Արցախյան հակամարտությունը բարդ հակամարտություն է և պետք է հավասարակշռություն գտնել Հայաստանի և Ադրբեջանի շահերի միջև, հայտարարել է ՌԴ նախագահ Պուտինը: Հայտարարությունն առաջին հայացքից պարզ է, նաև հասկանալի՝ հաշվի առնելով Ռուսաստանի պահվածքն ու մոտիվները, մյուս կողմից, սակայն, առաջանում է հարցը, թե Պուտինի պատկերացմամբ ո՞րն է այդ հավասարակշռությունը: Օրինակ՝ այսպես կոչված լավրովյան պլանը կամ այն, ինչի մասին խոսում էր Լավրովը, ըստ Պուտինի՝ հավասարակշռությո՞ւն է, թե՞ ոչ: Երբ հայերը հանձնում են տարածքներ, իսկ Բաքուն կարգավիճակի և Արցախի ճանաչման հարցը մերժում է՝ անորոշ ժամանակի վրա թողնելով, դա հավասարակշռությո՞ւն է, թե՞ ոչ: Եթե դա է հավասարակշռությունը՝ ըստ Ռուսաստանի, ապա դա, մեղմ ասած, արհամարհանք է Հայաստանի հանդեպ: Եթե Ռուսաստանը հրաժարվել է այդ պատկերացումներից, որոնց մասին խոսում էր Լավրովը, ապա այդ դեպքում, թերևս, ժամանակն է հավասարակշռության մասին խոսել կոնկրետ, հասկանալի լինելու համար:

Թե՞ Ռուսաստանի Դաշնության նախագահի հայտարարությունը ավելի շուտ խոսում է այն մասին, որ Մոսկվան իրականում չունի որևէ համապարփակ պատկերացում քաղաքական զարգացման հեռանկարի վերաբերյալ, ըստ այդմ՝ բավարարվում է ընդհանուր հայտարարություններով, որոնց նպատակն առայժմ Ադրբեջանը, այսպես ասած, ձեռքից իսպառ բաց չթողնելն է, եթե, իհարկե, այս պարագայում կարող ենք խոսել այն մասին, որ Թուրքիան Մոսկվային դեռ կարող է շանս թողած լինել Ադրբեջանի հարցում: Միևնույն ժամանակ, արդյո՞ք այդ հանգամանքն էլ նկատի ունենալով, Պուտինը հավասարակշռության մասին խոսում է ակնարկով, որ՝ եթե Բաքուն ակնկալում է ՌԴ հավասարակշիռ վարքագծի շարունակություն, ապա պետք է սկսի աշխատել Մոսկվայի հետ առնվազն ոչ պակաս, որքան Անկարայի հետ, այլապես Ռուսաստանը կարող է խախտել հավասարակշռությունը՝ հօգուտ Հայաստանի: Ի վիճակի՞ է Մոսկվան այդպիսի վերջնագիր ներկայացնել Բաքվին: Թեև, հակառակ պարագայում, եթե Կրեմլն ի վիճակի չէ Բաքվի հետ խոսել այդպիսի վերջնագրով, ստացվում է, որ այլևս Բաքուն է Մոսկվայի հետ վերջնագրով խոսում, և կապ չունի՝ Անկարայի աջակցությամբ, թե առանց դրա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում