Tuesday, 16 04 2024
11:10
Համաշխարհային առաջատար հիպերմարկետ TEMU-ն այսուհետ սկսում է ուղիղ, արագ, անվճար առաքումները դեպի Հայաստան Onex-ի միջոցով
Ուղիղ. Ազգային ժողովի հերթական նիստը
Նեթանյահուն բանակին հանձնարարել է հարձակման թիրախներ առաջարկել Իրանում
Ուղիղ․ «Ռազմավարական հաղորդակցության մարտահրավերները և բարեփոխումները ՀՀ-ում»․ անվտանգային ֆորում
Անհնար է ունենալ մարդու իրավունքների պաշտպանության պատշաճ համակարգ` առանց հանրային համերաշխության․ ՄԻՊ
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
«Պակասում է Ադրբեջանի քաղաքական կամքը»․ Գերմանիայում ՀՀ դեսպան
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Տեղումներ չեն սպասվում
«Ռուսական օրենքի» դեմ հուժկու ցույց Թբիլիսիում․ վրացիները չեն ընկրկում
Հերթական սրբապղծությունը. «Հրապարակ»
Մեզ համար հիմք է Ալմաթիի հռչակագիրը․ ԵՄ դեսպանը` ՀՀ-ի վրա հնարավոր հարձակմանը Եվրամիության արձագանքի մասին. «Ժողովուրդ»
Պատգամավորի հետ կատարվածը առնվազն խուլիգանություն է, նաև՝ քաղհայցի առիթ
Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցու տեսահոլովակը 2 օրվա ընթացքում 2 մլն-ից ավելի դիտում է ունեցել. «Հրապարակ»
ՔՊ-ում վախ են «բռնում». «Հրապարակ»
Իսրայելը արկածախնդիր քայլերի է գնում, Իրանը ցույց է տալիս, որ նա իրեն հավասար դերակատար չէ
Պատգամավորին ստիպեցին «փոշմանել». «Ժողովուրդ»
Ովքե՞ր են մասնակցել Աննա Հակոբյանի «խորհրդավոր» ընթրիքին. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ըստ «Freedom House»-ի՝ ՀՀ դատական համակարգը 7 բալային համակարգի սանդղակով գնահատվել է 2.75 միավորով. «Ժողովուրդ»
Այսօր հայտնի կդառնա, թե որ երեք դատավորներն են գնում ՄԻԵԴ. «Ժողովուրդ»
Սուր պայքար Հայաստանի հարեւանությամբ. լարվածության գագաթնակետը
Գեղարքունիքի մարզի Գեղհովիտ բնակավայրում էլեկտրական շչակ է գործարկվելու
00:45
Սլովենիայի ԱԳ նախարարությունը հանրապետության քաղաքացիներին խորհուրդ է տվել խուսափել Իսրայել մեկնելուց
00:30
Իրաքի վարչապետն ու Բլինկենը քննարկել են հարաբերությունների երկարաժամկետ զարգացման հիմքերի ստեղծման հարցեր
Աննա Հակոբյանի բարեգործական ընթրիքը. 42 սկսնակ կին գործարար կստանա մեկական միլիոն դրամ
Մենք պիտի դադարենք Հայրենիքի փնտրտուքը, որովհետև գտել ենք այն. Նիկոլ Փաշինյան
ՌԴ Կուրգանի մարզի ղեկավարը հայտնել է մարզկենտրոնին մոտեցող մեծածավալ ջրի ալիքի մասին
00:00
ԱՄՆ-ն ցանկանում է Գազայի հատվածում հրադադարի համաձայնության հասնել
Տղամարդը կախվել է հայտնի առևտրի կենտրոններից մեկի սեփականատիրոջ տանը

Մեր վերջնական նպատակը Ադրբեջանի կազմաքանդումն է. կա՛մ մենք, կա՛մ իրենք

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ազգային ժողովրդավարական բևեռի նախաձեռնող խմբի անդամ Վարուժան Ավետիսյանը։

– Պարոն Ավետիսյան, Ազգային ժողովրդավարական բևեռը հայտարարություն է տարածել, որում, ի թիվս այլ հարցերի, բարձրացնում եք կառավարության վերակազմավորման անհրաժեշտության հարցը  և նշում, որ նրա կառուցվածքի և գործառույթների առյուծի բաժինը պետք է վերապահվի ռազմական բաղադրիչին: Սա ի՞նչ է իրենից ենթադրում։

– Տրամաբանորեն պարզ է։ Պատերազմ է, և կառավարությունը պետք է վերանայի իր ծրագիրը, գործառույթներն ու կառուցվածքը։ Խաղաղ ժամանակների ծրագիրը պետք է փոխարինվի պատերազմի ժամանակների ծրագրով։ Վերջնական նպատակը Ադրբեջանի կազմաքանդումն է, մինչ այդ՝ համապատասխան փուլերով։ Առաջինը՝ կասեցնել թշնամու առաջխաղացումը, երկրորդ՝ ազատագրել թշնամու գրավածը, ինչը հանգեցնելու է Ադրբեջանում ներքին անկայունության ու Ալիևի ռեժիմի տապալման, և  վերջին փուլով լայնածավալ հակահարձակման անցնել ու կազմալուծել Ադրբեջանը։

Մենք ուրիշ տարբերակ չունենք՝ կա՛մ իրենք, կա՛մ մենք։ Այս պատերազմն այլ վերջաբան չունի։ Մենք բնականաբար ոչ մի կերպ չպետք է ընդունենք մյուս տարբերակը ու մեզ համար նպատակ պետք է դարձնենք «Կարթագենը պետք է կործանվի» տրամաբանությամբ Ադրբեջանը կազմաքանդելու սցենարը։ Ըստ այդմ՝ կառավարությունը պետք է իր ծրագիրն ամբողջությամբ վերանայի։ Պարզ է, որ ծրագրում պետք է նշված լինեն վերոհիշյալ փուլերով հաղթանակի հասնելու դրույթները։ Ըստ այդմ՝ կառավարության կառուցվածքն ու գործառույթները պետք է վերանայվեն։ Անշուշտ այստեղ նաև կառավարիչների մի մասի վերանայման խնդիր կառաջանա, այսինքն՝ տվյալ ոլորտի գիտելիքներ, կարողություններ ունեցող մարդիկ պետք է ներառված լինեն ու այսօրվա թիմային կառավարման մոտեցումից պետք է հեռանալ ու համազգային ռեսուրսը ներգրավել։ Այլևս չի կարելի ղեկավարվել խաղաղ ժամանակներին բնորոշ այն տրամաբանությամբ, որ այս քաղաքական թիմը հաղթել է ու վերջ։ Մենք հիմա համազգային մոբիլիզացիայի կարիք ունենք։ Խոսքը վերաբերում է առողջ ուժերին ու շրջանակներին և ոչ նախկիններին, որոնք արտաքուստ մեր առաջարկությանն ինչ-որ չափով նմանվող առաջարկություններ են անում։ Հասկանում ենք նրանց հետին նպատակները, բայց խոսքը վերաբերում է առողջ ուժերին ու շրջանակներին, նաև պետական համակարգի մեր բարձրակագ զինվորականներին։ Դրանով մենք կկարողանանք հասնել մեր վերջնական նպատակին։ Այսօրվա ծրագրով ու կառավարման ռեսուրսով մենք այդ նպատակը չենք կարող իրագործել։

– Դուք կարծես նկատի ունեք այն գործիչներին, որոնք պահանջում են այս իշխանությունների հրաժարականն ու իշխանության փոխանցումը Զինված ուժերին։ Բայց այս փուլում դա ներքին անկայունություն չի՞ առաջացնի։

Նախ՝ այսպիսի իրավիճակներում նման քայլեր չեն անում։ Երկրորդը՝ միայն զինվորականներով ևս հնարավոր չէ հասնել կառավարման անհրաժեշտ արդյունավետության։ Կրկնում եմ՝ համազգային և ոչ միայն հայաստանյան, այլև Սփյուռքում գտնվող ռեսուրսներով պետք է աշխատանք տանել։ Ցավոք սրտի, այդ ռեսուրսը մինչ օրս չի էլ ուսումնասիրվել։ Անգամ պատերազմ օգտագործելով ինչ-որ ձևի ռևանշի հասնելու նախկինների բոլոր նկրտումները մեր ժողովուրդը մերժել է և մերժում է։ Կարիք չկա դրանց վրա ծանրանալու, դա ժամանակավրեպ է։ Պետք է առաջ նայել ու վերակազմավորվել։

– Ձեր խոսքերից պարզ է, որ բացառում ենք նաև կրակի դադարեցումն ու զինադադարը։

– Հումանիտար հրադադար կարող է լինել, որևէ մեկը կարճաժամկետ հումանիտար  հրադադարի վերաբերյալ բացասական կարծիք հայտնել չի կարող։ Հասկանում ենք՝ հումանիտար նպատակներ  ու խնդիրներ կան, որ պետք է լուծվեն։ Բայց որևէ կերպ ընդունելի չէ, երբ մանավանդ տարածքային փոփոխությունների այս վիճակի հետ հաշտվենք ու զինադադար կնքենք։ Կրկնում եմ՝ մենք դատապարտված ենք հաղթելու, հակառակը ազգային աղետն ու պետականության ոչնչացումն է։ Թշնամին այդպիսի նպատակ է դրել։ Մենք այդպիսի հարևան ու թշնամի ունենք, նրա նպատակը մեր ոչնչացումն է, ու արդեն տարիներ շարունակ դա իրենց պետական ռազմավարությունն է։ Երբ իրենց ձեռքում հայտնվում են մեր հայրենակիցները, նրանք ամենաանմարդկային տրամաբանությամբ նրանց  կյանքին վերջ են տալիս և այդպիսով ևս մեկ անգամ հիմնավորում են իրենց անմարդկային կեցվածքը։ Մենք այլ տարբերակ  չունենք, ամեն ինչ պետք է մի կողմ դնենք ու կենտրոնանանք մի նպատակի վրա։ Համոզված  ենք, որ կարող ենք այդ նպատակն իրագործել։ Պետք է հասկանանք, որ դա պատմությամբ մեզ տրված նվեր է, որը մենք խաղաղ իրավիճակում չէինք էլ կարող պատկերացնել։ Հաղթահարելով այս մարտահրավերը՝ մենք կդառնանք ինքնիշխան ու հզոր, ազգային ժողովրդավարական պետություն։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում