Հոկտեմբերի 28-ին և 29-ին Ադրբեջանը գրեթե անդադար թիրախավորել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտը: Արձակվում են տարբեր հրթիռներ, մասնավորապես «Սմերչ»-երի միջոցով: Ադրբեջանը շարունակաբար թիրախավորում է քաղաքացիական բնակչությանն ու քաղաքացիական ենթակառուցվածքները:
«Թեյ էինք խմում, զգացինք, որ գմփաց, հարվածից 5 տարեկան երեխայի ականջն է վնասվել, վազեցինք պադվալ… Թե քանի անգամ հարվածեցին, չգիտենք, արդեն հաշիվը կորցրել ենք»,- ասում է Ստեփանակերտի բնակչուհին՝ զարմանալով, թե ինչու է աշխարհը լռում, այն դեպքում, երբ թիրախավորվում է խախաղ բնակչությունը և անգամ ծննդատունն է հրթիռակոծվում:
Մանրամասները՝ տեսանյութում: