Thursday, 28 03 2024
«Հայաստանը վերածվել է Արևմուտքի վտանգավոր գործիքի». Զախարովա
13:00
Ուկրաինական նոր օրենքը խտրականություն է դնում ռուսալեզուների, հայալեզուների ու գնչուների նկատմամբ
Քննչական կոմիտեի վետերանները հանդիպել են նորանշանակ քննիչներին
ԿԳՄՍ նախարարն ու Ֆրանսիայի դեսպանն այցելել են ակադեմիական քաղաքի տարածք
Անհրաժեշտ է անցկացնել հանրաքվե Խզմալյանի 3 առաջարկները
Ճանապարհային քարտեզն ազատագրման քարտեզ է. Ազատ Արշակյան
Գազայի գոտի մարդասիրական օգնություն հասցնելու համար մեզ Եգիպտոսի աջակցությունն է պետք. Փաշինյան
12:30
ԱՄԷ-ի և Եգիպտոսի ռազմաօդային ուժերն օդային ճանապարհով օգնության խոշորագույն խմբաքանակն են հասցրել Գազայի հատված
Ցանկացած գործունեություն, որը հետ կպահի ժողովրդավարական գործընթացներից՝ կարժանանա կոշտ դիմադրության
Երկարացվեց Արցախցիներին տրվող 40+10 հազար դրամ աջակցության ժամկետը
«ՀՀ-ում կա մեկ կառավարություն և նստած է այս դահլիճում». Փաշինըանը՝ «վտարանդի կառավարության» մասին
Պուտինը զառանցանք է անվանել ՌԴ կողմից ՆԱՏՕ-ի վրա հարձակումը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ԿԳՄՍ նախարարի տեղակալը Գվինեայի դեսպանի հետ քննարկել է կրթության, գիտության, մշակույթի, սպորտի ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները
ՌԴ ԱԳՆ-ում Ադրբեջանի խոսնակը
11:50
Հայաստանը վերջին շրջանում չի մասնակցում ՀԱՊԿ-ի աշխատանքներին. Իմանղալի Թասմաղամբետով
«Ֆրանսիան Հայաստանին դրդում է հերթական պատերազմի». Ադրբեջանի ՊԱԾ տնօրեն
11:30
«Հայաստանի էլիտաների մասով որոշակի իրադարձություններ և տրամադրություններ մտահոգիչ են». ՀԱՊԿ քարտուղար
11:20
«Երևանից որևէ պաշտոնական դիմում չենք ստացել անդամակցության կասեցման մասին». ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
11:10
«ԱՄՆ-Հայաստան-ԵՄ հանդիպման հիմնական կետը տնտեսական կայունությունն է»․ Միլլեր
Ռուսները մի դիրք զիջեցին Հայաստանում. տակտիկակա՞ն նահանջ
Ուղիղ. ՀՀ կառավարության հերթական նիստը
Պոլիկլինիկայի նախկին տնօրենը յուրացրել է բժիշկների աշխատավարձը և վառելիքը
Ուղիղ. Ժողովրդավարական ուժերի համաժողով` նվիրված Հայաստանի եվրաինտեգրմանը
Նման այցերը մեծ քաղաքական եւ անվտանգային նշանակություն ունեն. Ալեն Սիմոնյանն ընդունել է Ֆրանսիայի խորհրդարանական պատվիրակությանը
10:15
Նավթի գներն աճել են. 27-03-24
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ, Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Եվրոպան բացել է իր դռները. հայտ ներկայացնելու ճիշտ ժամանակն է
Գույքագրված կառույցների վերաբերյալ տեղեկությունները կտրամադրվեն համայքներին

Եվրոպական հանրությունը կսկսի՞ պատերազմ քաղաքակրթության համար

Հայաստանի հայտարարությունը, որ Արցախում կանգնած հայ զինվորը ներկայումս պահում է նաև քաղաքակրթության առաջնագիծը, այդ նույն քաղաքակրթությունն ընդունում կամ ունկնդրում է թերևս ականջի մի ծայրով՝ համարելով դա քարոզչական հռետորաբանություն, որին դիմում է Թուրքիայի հետ խնդիր ունեցող մի երկիր: Հետո Հայաստանի այդ հայտարարությունն այդպես ունկնդրողները սկսեցին ունկնդրել, թե ինչպես է քաղաքակրթական առաջնագծում Արցախը գրոհած Էրդողանը գրոհում Ֆրանսիայի նախագահ Մակրոնին՝ փողոցային խուլիգանին բնորոշ բառապաշարով: Այդ քաղաքակրթության ունկնդիրները սկսեցին սատարել Մակրոնին իրենց հայտարարություններով, այն պարագայում, երբ Էրդողանի «ջիհադիստները» իրենց դանակներով գրոհում են արդեն քաղաքակրթության թիկունքը: Գրոհում են, որովհետև քաղաքակրթական առաջնագծում կանգնած հայ զինվորը գործնականում թողնվել է մենակ, և թիկունքում կարծում էին կամ գուցե կարծում են, թե Էրդողանը բավարարվելու է միայն Հունաստան-Կիպրոսով կամ հոխորտանքներով:

Նիսում այսօր տեղի է ունեցել ահաբեկչական հարձակում և գլխատում «ջիհադիստական» հողի վրա: Սպանվել են Նիսի Մայր տաճարի մոտ գտնվող քաղաքացիներ: Մերձավորարևելյան թրքամետ ահաբեկչական կառույցները բաց տեքստով կոչ են անում Ֆրանսիայի դեմ «ջիհադի»: Ի՞նչ են մտածում քաղաքակրթության ունկնդիրները այդ ամենը տեսնելով կամ լսելով: Դարձյա՞լ նայում են աչքի պոչով և լսում ականջի ծայրով՝ սպասելով մինչև Էրդողանը հասնի նաև իրենց: Թե՞ նրանք ունակ են ծայրերի փոխարեն շարժել ծալքերն ու հասկանալ այն վտանգը, որ սպառնում է քաղաքակրթությանը առաջնագիծ Արցախից մինչև թիկունք՝ Արևմտյան Եվրոպա: Հասկանո՞ւմ են նրանք, թե ինչ է ուզում կամ անում Էրդողանը, թե ինչի՞ն է նա սկսում հարվածել: Նա սկսում է հարվածել կայունությանը՝ Արցախից Եվրոպա, որովհետև փլուզելով այդ համակարգը՝ նա կստանա խուլիգանին վայել իդեալական միջավայր՝ իր գործը շարունակելու և առաջ տանելու համար:

Այստեղ արդեն հարցը լոկ եվրոպական էլիտաները չեն, այլ նաև հասարակությունները: Նրանք պատրա՞ստ են ապրել այն կանոններով, որոնք թելադրելու է Էրդողանը: Եթե այո, ապա սա իհարկե իրենց ընտրությունն է ու եվրոպական քաղաքակրթության վախճանը: Եթե ոչ, ապա պատրա՞ստ են հասարակությունները իրենց կառավարություններից, իրենց էլիտաներից պահանջել լուծել Էրդողանի հարցը մեկընդմիշտ: Լուծել ոչ թե փոխզիջումով, այլ մեկընդմիշտ: Ինչպես Արցախն է հայ ժողովրդի պատերազմը՝ ոչ միայն լոկ բանակի, այլ համայն հայության, այդպես էլ քաղաքակրթության թիկունքում եվրոպական հանրության պատերազմն է, ոչ թե էլիտաների: Նրանք ցույց են տվել, որ եվրաբյուրոկրատիայի կոմֆորտից բացի, որևէ այլ բանի, առավել ևս՝ պատերազմի, նրանք ունակ չեն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում