Vigipirate հակաահաբեկչական ծրագիրը ներդրվել է ամբողջ Ֆրանսիայում Նիցցայի եկեղեցում հարձակումից հետո՝ հայտարարել է վարչապետ Ժան Կաստեքսը:
Հոկտեմբերի 16-ին պատմության ուսուցիչ Սամուել Պատիին սպանելուց հետո իշխանությունները չեն հաղորդել Vigipirate ծրագրի ներդրման մասին:
«Կառավարության պատասխանը կլինի հաստատուն, անխնա և անհապաղ: Ես արդեն որոշել եմ ամբողջ երկրում ներդնել Vigipirate ծրագիրը»,- Ֆրանսիայի Ազգային ժողովում հայտարարել է Կաստեքսը:
Վարչապետը նաև նշել է, որ նախագահ Էմանուել Մակրոնը ուրբաթ առավոտյան կգումարի Անվտանգության խորհրդի նիստ:
Կառավարության ղեկավարը նշել է հարձակվողին ձերբակալելու ընթացքում իրավապահ մարմինների աշխատակիցների աշխատանքի արդյունավետությունը: