Ֆրանսիայի Ավինյոն քաղաքում ոստիկանությունը գնդակահարել է դանակով զինված տղամարդու, որը փորձել է հարձակվել ոստիկանության աշխատակիցների վրա, հայտնում է Europe 1 ռադիոկայանը:
Ոստիկանության տվյալներով, տղամարդը գոռացել է «Ալլահ աքբար» և սպառնացել ոստիկանության աշխատակիցներին:
Ի պատասխան՝ ոստիկանությունը կրակ է բացել, որի արդյունքում տղամարդը մահացել է ստացված վնասվածքներից:
Կատարվածի առթիվ տարվում է հետաքննություն: