Շատ զարմանալի է Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը. ի՞նչ է նշանակում վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները. մեր բարեկամությունը երբևիցե չի եղել այդքան մտերմիկ ու կոորդինացված, որքան վերջին 2 տարվա ընթացքում: Այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը:
«Մեր շփումների ու քննարկումների քանակությունը, ինչպես նաև առաջին դեմքերի մակարդակով հաղորդակցությունը պատերազմի հենց առաջին օրվանից եղել է աննախադեպ: Այնպես որ, կարծում եմ՝ նման հայտարարությունները քաղաքական դաշտի սովորական հայտարարությունների մակարդակի են: Ես ուղղակի մի փոքր զարմացած եմ, որ ռազմական նման իրավիճակում դեռևս մեր գործընկերները ժամանակ և հնարավորություն են գտնում իրենց քաղաքական կապիտալի բարձրացմանն ուղղված և ոչնչին ուղղված հայտարարություններ անելու»,- ասաց նա: