Հոկտեմբերի 28-ին Կիպրոսի հարավում գտնվող Լիմասոլ քաղաքում կոռուպցիայի և կորոնավիրուսային համավարակի ֆոնին ներդրված սահմանափակումների դեմ զանգվածային բողոքը վերաճել է ցուցարարների և ոստիկանության միջև բախումների, հաղորդում է Phileleftheros պարբերականը:
Նշվում է, որ հանրահավաքը կազմակերպվել է ծովի ափին և հավաքվել է մոտ 400 մարդ:
«Որոշ ցուցարարներ սկսել են քարեր և ազդանշանային հրթիռներ նետել իրավապահ մարմինների աշխատակիցների ուղղությամբ, այրել են ոստիկանական մեքենա»,- ասվում է հայտարարության մեջ: