Կորոնավիրուսի ծանր տեսակը հիմնականում արձանագրվում է մինչև մեկ տարեկան երեխաների մոտ, երեխաների կեսը վիրուսը թեթև է տանում, հայտնել է «Ռոսպոտրեբնադզոր»-ի համաճարակաբանության կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Գորելովը:
«Հիմնականում, վարակը հիվանդների կեսի մոտ ընթանում է մեղմ ձևով, մեկ երրորդի մոտ՝ առանց ախտանիշերի: «…» Ծանր և միջին ծանրության դեպքերը հիմնականում գրանցվում են մինչև մեկ տարեկան երեխաների մոտ: 3 տարեկանից բարձր երեխաների մոտ հիմնականում գրանցվում է հիվանդության թեթև և միջին ծանրության տեսակները»,- ասել է Գորելովը «COVID-19. Իրավիճակն այսօր և չլուծված խնդիրները» թեմայով առցանց-նիստի ժամանակ: