Նիցցայի կենտրոնում՝ Նոտր Դամ եկեղեցու մոտակայքում, դանակով զինված անհայտ անձը հարձակվել է մարդկանց վրա, զոհվել է տղամարդ և կին: Այս մասին հաղորդել է BFMTV հեռուստաալիքը՝ ոստիկանության տվյալներին հղումով:
Հարձակումը կատարվել է տեղական ժամանակով 09:00-ին (Երևանի ժամանակով 12:00-ին): Տաս րոպես անց հարձակվողը բերման է ենթարկվել: Նա վիրավորվել է:
Նիցցայի քաղաքապետ Քրիստիան Էստրոզին Twitter-ում գրել է հարձակվողին ձերբակալելու մասին և իր երախտագիտությունը հայտնել ոստիկանության աշխատակիցներին օպերատիվ գործողությունների համար:
Ներքին գործերի նախարար Ժերալդ Դարմանեն միջադեպի կապակցությամբ ասել է, որ ՆԳՆ-ին կից ստեղծվել է ճգնաժամային շտաբ: