Արդեն մեկ ամիս է, ինչ Հայաստանը հերոսաբար մարտնչում է թուրքադրբեջանական բանակի եւ իսլամիստ ծայրահեղական վարձկանների դեմ։ Այս օրերին Վարդենիսի առանձին բնակավայրերում ևս թշնամու գործողությունները հանգեցրել են մարդկային ու նյութական կորուստների։ Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է Գեղարքունի մարզպետ Գնել Սանոսյանի հետ:
Նշենք, որ հոկտեմբերի 14-ն Ադրբեջանի զինված ուժերը ԱԹՍ-ի հարվածներ են հասցրել Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքին մոտ գտնվող Սոթք համայնքի ուղղությամբ: Արդյունքում համայնքի 14-ամյա բնակիչը ծանր վիրավորվել է և տեղափոխվել է հիվանդանոց։ Երեխան գտնվում է հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: