Thursday, 24 06 2021
10:30
Հունաստանում եկեղեցական դատավարության ժամանակ քահանան թթվուտ է լցրել 7 հոգևորականի վրա
Վրաստանում մանդատներից հրաժարվող կուսակցությունը կկորցնի պետական ֆինանսավորումը
10:10
Հռոմի պապը հանդիպել է «Սարդ-մարդու» հետ
Արայիկ Հարությունյանի փոխարեն ընտրեցինք Պողոս Պողոսյանին, հետո՞․ պետական կառավարման համակարգը պետք է հրատապ ապակենտրոնացվի
09:52
McAfee-ի հիմնադրին մահացած են գտել իսպանական բանտում
Արման Թաթոյանն այցելել է «Շենգավիթ» ԲԿ՝ տեսակցելու կալանավորված Արմեն Չարչյանին
Բացառիկ. որ դատավորների սենյակներում են գաղտնալսվող սարքեր տեղադրվել. «Ժողովուրդ»
Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԳ նախարա՞ր. ինչ է քննարկվում ՔՊ-ում․ «Ժողովուրդ»
Համախմբվել հանուն Սահմանադրական փոփոխությունների․ Փաշինյանի հրավերը մերժած ուժերը այլ ծրագրեր ունեն
ՀՀԿ-ի փորձառու դեմքերից ով ինչքան է «խփել»​․ «Հրապարակ»
09:20
Կապիտոլիումի գրոհի գործով առաջին դատավճիռն է կայացվել
09:10
Նիդերլանդների խորհրդարանը կոչ է անում կառավարությանը պատվիրակություն չուղարկել Բաքու՝ այնտեղ խաղի անցկացման պարագայում
«Ընտրություններին ստվերային գումարներ են ծախսվել, որը 1-2 անգամ գերազանցել է փաստացի ցույց տված ծախսերը»
«Էրդողանիզմի» 3 կործանարար գծերը՝ ըստ թուրք պրոֆեսորի
Ադրբեջանը Բայրաքթարներ է տեղակայել Նախիջևանում․ Razminfo
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 6 մարզում
Ի՞նչ կփոխվի Իրանի արտաքին քաղաքականությունում նոր նախագահի պարագայում
Պուտինն ու Ալիևը խոսել են. ինչ ալիք է Արցախում
07:45
ՄԱԿ-ը հայտարարել է սառը պատերազմից ի վեր միջուկային զենք օգտագործելու ամենաբարձր ռիսկի մասին
01:00
Իրանում ավտովթարի հետևանքով լրագրողներ են մահացել
Ճնշման դեպքում առաջարկում եմ դիմել նախարարություն. Ժաննա Անդրեասյան
Թուրքիայի ցամաքային ուժերը համալրվել են ևս մեկ տեղական արտադրության ուղղաթիռով
Հրշեջ-փրկարարները մարել են ընդհանուր 94.2 հա տարածքում բռնկված հրդեհները
Վաղարշակ Հարությունյանն ընդունել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի պաշտոնակատար Հայկ Չոբանյանին
00:30
Սթիվեն Սփիլբերգի ընկերությունը պայմանագիր է կնքել Netflix-ի հետ
ՀՀ ոստիկանությունը պարզաբանել է ընտրողների թվի ավելացումը
Որոշ տեղամասերում վերահաշվարկի արդյունքում ՔՊ-ի քվեներն ավելացել են 659-ով, «Հայաստան» դաշինքինը՝ 744-ով
Իտալական հեռուստահաղորդաշարը պատմել է հայկական Թումոյի ֆենոմենի մասին
Հեռուստաաշտարակի մոտակայքում հրդեհ է բռնկվել

Մարդկության դեմ Ադրբեջանի ոճիրների և էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման․ ԱԳՆ խոսնակ

ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«Վերջին երեք օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը շարունակում են ենթարկվել ադրբեջանական տարբեր տեսակի հրթիռահրետանային, հարվածային ԱԹՍ-ների հարձակումներին, ինչպես նաև ռազմական օդուժի ռմբակոծումներին։

Հոկտեմբերի 28-ի երկրորդ կեսից մինչ այս պահը ներառյալ անդադար թիրախավորվում են Ստեփանակերտը, Շուշին և Մարտակերտը։ Ամենաուժգին հարվածների են ենթարկվում Ստեփանակերտը և Մարտակերտը, որի արդյունքում խաղաղ բնակչությանը հասցվում է հսկայական վնաս, ոչնչացվում են քաղաքացիական ենթակառուցվածքները։ Համավարակի պայմաններում հարվածներ են հասցվում հիվանդանոցներին և առողջապահական այլ ենթակառուցվածքներին։

Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ։

Խաղաղ բնակչության դեմ կատարվող ադրբեջանական ռեժիմի այս պատերազմական հանցանքներն ուղեկցվում են Թուրքիայի և միջազգային ահաբեկիչների ուղիղ ներգրավմամբ և հետապնդում են ԼՂ-ում հայ ժողովրդին ոչնչացնելու նպատակ։

Չնայած միջազգային համայնքի կոչերին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքներին՝ Ադրբեջանը համառորեն մերժում է հրադադարի պայմանավորվածությունների իրականացումը և հակամարտության գոտում հրադադարի պահպանման վերիֆիկացիոն մեխանիզմների ներդրումը։

Ձգտելով իրականացնել իր ցեղասպան մտադրությունը և խուսափել դրա պատասխանատվությունից՝ Ադրբեջանը միաժամանակ ծավալել է կեղծիքների ու հերյուրանքների վրա հիմնված քարոզարշավ՝ մոլորեցնելու միջազգային հանրությանը։

Ադրբեջանի մարդկության դեմ ոճիրների և էթնիկ զտումների քաղաքականությունը դատապարտված է ձախողման և շարունակելու հանդիպել Արցախի ժողովրդի վճռական դիմադրությանը, որն իրականացնելու է ինքնապաշտպանության համար անհրաժեշտ բոլոր միջոցներով»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում