«Ադրբեջանը ժամեր շարունակ ուժգին հարվածներ է հասցրել Ստեփանակերտ քաղաքին,տասնյակ հրթիռներ են արդեն արձակվել:
Տուժածների, վիրավորների և ավերածությունների մասին մանրամասները ճշգրտվում են:
Հավանաբար, այս պատերազմի ընթացքում սա ամենաագրեսիվ օրն է Ստեփանակերտում»,-թվիթերի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը: