Գիշերվա ընթացքում արցախա-ադրբեջանական հակամարտության գոտում կայուն-լարված օպերատիվ իրադրությունն էական փոփոխությունների չի ենթարկվել:Կեսգիշերից հետո և վաղ առավոտյան հակառակորդը վերսկսել է Արցախի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորումը: Մասնավորապես թշնամական ուժերի կողմից համազարկային կրակի «Սմերչ» համալիրներից հրթիռակոծության են ենթարկվել Ստեփանակերտը, Շուշին և հարակից խաղաղ բնակավայրերը:ՊԲ-ի հակաօդային պաշտպանության ուժերը առավոտյան ոչնչացրել են թշնամական հերթական «Բայրաքթար» տիպի հարվածային անօդաչուն:Պաշտպանության բանակը հատկապես թեժ մարտեր է մղում Ասկերանի շրջանի Ավետարանոց, Սղնախ և Ակնաղբյուր հատվածում։ Թշնամին ունի կենդանի ուժի մեծ կորուստներ։ Կեսգիշերն անց Ադրբեջանն Արցախի մայրաքաղաքի վրա ևս 5 հրթիռ է արձակել։ Երեկ ամբողջ օրվա ընթացքում Արցախի բնակավայրերում լարված իրադրություն էր: Ադրբեջանը ռմբակոծել էր ոչ միայն Շուշին, այլև Ստեփանակերտը` թիրախավորելով հանրապետական հիվանդանոցն ու ծննդատունը: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ը զրուցել է ԱԺ պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հետ: