«Մի հատ հասկանանք՝ վերջապես պարոն Ալիևը ինչ է ուզում, և հասկանանք՝ ի՞նքն է ուզում, թե՞ Էրդողանն է ուզում»,- ԱԺ ճեպազրույցներում ի պատասխան առանց նախապայմանների հանդիպման պատրաստակամությանն առնչվող Ադրբեջանի նախագահի հայտարարության մասին լրագրողի հարցին ասաց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը:
Վերջինիս խոսքով՝ ոնց որ թե պարոն Ալիևը իր իշխանությունը, կառավարումը հանձնել է պարոն Էրդողանին. «Կարևորագույն հարցերով Էրդողանն է խոսում միջազգային կառույցներում իր եղբոր փոխարեն»:
Անդրանիկ Քոչարյանն ընդգծեց. «Այդ ամենը կապված է մեր զինվորների կերտած հերոսապատումների հետ: Այս պահին էլ ծանր կորուստների գնով պահում ենք անվտանգության մեր համակարգը, և կարծում եմ՝ մեր հավաքական ուժի շնորհիվ բանակցություններում մենք մեր կամքը կթելադրենք»:
Մանրամասն՝ տեսանյութում: