«Հաղթում են այն ժողովուրդները, որոնք կարողանում են պարտությունները նույնքան բնական ընդունել, որքան հաղթանակները: Երբեք ոչ մի պատերազմող ժողովուրդ ապահովագրված չի եղել անհաջողություններից: Վերջնական հաղթանակներ են տանում այն ժողովուրդները, որոնք կարողանում են ժամանակավոր անհաջողություններից դասեր առնել և համախմբված, հետևողականորեն շարունակել պայքարը:
Ամեն բան կարող է գլխիվայր շուռ գալ, երբ հակառակորդին թողած՝ ինքներս մեր մեջ թշնամիներ փնտրենք». Աժ պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հիշեցրեց Վազգեն Սարգսյանի խոսքերը: