Իտալիայի Պալերմո քաղաքի քաղաքային խորհուրդ է ներկայացվել Արցախի Հանրապետության անկախության ճանաչման բանաձևը: Այս մասին ասաց Իտալիայի հայ տաղանդների միության նախագահ Վալենտինա Կարախանյանը:
«Ներկայացվել է Արցախի անկախության ճանաչման բանաձև: Այն կքննարկվի ուրբաթ օրը»,- ասաց Կարախանյանը:
Հոկտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչել է Իտալիայի Չերքիարա դի Կալաբրիա քաղաքը:
Արցախի դեմ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի` Թուրքիայի և վարձկան–ահաբեկիչների աջակցությամբ սանձազերծած ռազմական գործողությունների ընթացքում երեք անգամ` հոկտեմբերի 10-ին Ռուսաստանի, հոկտեմբերի 18-ին Ֆրանսիայի, հոկտեմբերի 26-ին ԱՄՆ–ի միջնորդությամբ հայտարարվել է հրադադարի մասին, սակայն Ադրբեջանը ուժի մեջ մտնելուց րոպեներ անց խախտել է դրանք, ձեռնարկել դիվերսիոն գրոհներ, հրետակոծել առաջնագիծն ու խաղաղ բնակավայրերը։