Հոկտեմբերի 29-ից Շվեյցարիան պարետային ժամ է սահմանել ռեստորանների և բարերի համար: Դրանք չեն աշխատի 23:00-ից մինչև առավոտյան 6:00: Այս ռեժիմը ներդրվել է անորոշ ժամանակով:
Որոշումը կայացրել է Դաշնային խորհուրդը՝ COVID-19-ի տարածումը սահմանափակելու նպատակով:
Բացի այդ, հոկտեմբերի 29-ից երկրի ամբողջ տարածքում դիմակ կրելը պարտադիր կլինի փակ տարածքներում և հասարակական տրանսպորտում: Սա վերաբերում է նաև ռեստորաններին և խանութներին հարող տարածքներին:
Անհրաժեշտ է պաշտպանիչ միջոցներ կրել նաև գրասենյակներում, դրսում, որտեղ առկա է բնակչության մեծ կենտրոնացում և ցանկացած հասարակական վայրում, որտեղ հեռավորության պահպանումն անհնար է: