Ֆրանսիայի գործերի ժամանակավոր հավատարմատարին կանչել են Թուրքիայի ԱԳՆ՝ Charlie Hebdo ամսագրում Էրդողանի ծաղրանկարը հրապարակելու համար։ Ըստ BBC-ի, Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտել է ծաղրանկարի հրապարակումը և համապատասխան դիրքորոշումը փոխանցել Ֆրանսիայի ներկայացուցչին:
Ի դեպ, ավելի վաղ Էրդողանը դատի էր տվել ֆրանսիական Charlie Hebdo երգիծական ամսագրին՝ իրեն պատկերող վիրավորական ծաղրանկարի համար:
Հիշեցնենք, որ Charlie Hebdo երգիծական պարբերականը, Թուրքիայի և Ֆրանսիայի հարաբերությունների վատթարացման ֆոնին, հրապարակել էր Էրդողանի ծաղրանկարը: Նա ծաղրանկարում կիսամերկ նստած է բազկաթոռին և զովացուցիչ ըմպելիք է խմում: Նա ձեռքով բարձրացնում է սպասուհու զգեստը: Ծաղրանկարը մակագրված է. «Էրդողանն անձնական կյանքում շատ չարաճճի է»: