Բեյլորի բժշկական քոլեջի և Պիտսբուրգի համալսարանի հետազոտողները նկարագրել են ուղեղի վնասվածքը, որը կապված է COVID-19-ի հետ՝ գրում է Seizure: European Journal of Epilepsy-ն:
Նշվում է, որ գիտնականներն ամփոփել են ավելի քան 80 ուսումնասիրությունների արդյունքներ: Վերլուծվել են COVID-19-ով տառապող 617 հիվանդների տվյալները:
«Նախկինում, երբ տեսնում էինք առանձին դեպքեր, կարծում էինք, որ դրանք պարզապես պատահականություններ են, բայց հիմա կարող ենք վստահորեն ասել, որ դրանք կապված են COVID-19- ի հետ», – ասվում է հաղորդագրության մեջ:
Գիտնականները շեշտել են, որ մարդու մոտ լիովին չի կարող վերականգնվել ուղեղի վնասվածքը:
«Շատերը կարծում են, որ հիվանդանալու են, լավանալու են և ամեն ինչ նորմալանալու է, բայց այս արդյունքները մեզ ասում են, որ կարող են երկարատև խնդիրներ ունենալ, ինչի վերաբերյալ մենք կասկածներ ունեինք, բայց այժմ ավելի ու ավելի ենք համոզվում», – ասված է հաղորդագրության մեջ: