Tuesday, 23 04 2024
Մայրաքաղաքի մի շարք փողոցներում երթևեկությունը ժամանակավորապես կսահմանափակվի
Կյանքից հեռացել է բանաստեղծ Արշակ Քոչինյանը
Իջևանի համայնքապետարանը Կիրանցի վարչական ղեկավարից հրաժարականի դիմում չի ստացել
ՀՀ ԱԺ նախագահը կանադացի գործընկերոջն է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան բանակցությունների գործընթացը
12:30
ԱՄՆ-ն զգուշացրել է «պատժամիջոցների հնարավոր վտանգի մասին» Իրանի և Պակիստանի միջև համաձայնագրերի կնքման ֆոնին․ ԶԼՄ-ներ
12:15
Կատարի ԱԳՆ-ն ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի պայմանավորվածությունը սահմանազատման վերաբերյալ
Լուրերի օրվա թողարկում 12։00
Անահիտ Մանասյանն առանձին հանդիպումներ է ունեցել լրագրողներ Հռիփսիմե Ջեբեջյանի և Գայանե Զարգարյանի հետ
Հեյդարի ԲԱՄ-ը , Իլհամի Մումբայը եւ Վաշինգտոնի «ողջույնի ուղերձը»
Նոյեմբերյանում իրավիճակը լարված է
Պապիկյանն ընդունել է Ֆրանսիայի սենատի պատվիրակությանը
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին փորձագիտական խմբերը սկսել են կոորդինատների ճշտման գործընթացը
Հայաստան-Ադրբեջան շփման գծի որևէ փոփոխություն այսօր չի նախատեսվում. ԱԱԾ
Տավուշի երեք գյուղերի ղեկավարները կհանդիպեն բնակիչներին
11:30
Մալայզիայում երկու ուղղաթիռների բախումից 10 մարդ է զոհվել
Դեսպան Գևորգյանը հանդիպել է ՄԱԿ-ի Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսական և սոցիալական հանձնաժողի գործադիր քարտուղարի հետ
ՆԳՆ-ն հայտնել է Բաղանիս-Ոսկեպար ավտոճանապարհի փակման պատճառը
Քաղաքացիները շարունակում են փակ պահել Ոսկեպար-Կիրանց ճանապարհահատվածը
Օշականում մեքենան բախվել է տան դարպասին․ կա տուժած
10:45
Մենք հարգում ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված համաձայնագրերը. Կանանի
Լիլիթ Մակունցը հանդիպել է Ռամսֆելդի կրթական ծրագրի մասնակիցներին
10:15
Նավթի գներ. 22-04-24
Լուրեր առավոտյան թողարկում 10:00
Քննարկվել է Երևանում կայանալիք ՎԶԵԲ տարեկան հանդիպման մանրամասները
Բաքվի համար 4 գյուղերը միայն ճնշման միջոց են. գլխավոր հարցը մնում է Մեղրիի ճանապարհը
Հրդեհ Հրազդանի կիրճում
Իրանը չի ուզում «խնջույքը» շարունակել, Իսրայելը չի գնա էսկալացիայի. ամեն ինչ վերջացա՞վ
Սպասվում է կարճատև անձրև
Տարածաշրջանը կարող է դառնալ պոլիգոն
Տավուշը պայքարում է, համայնքապետն ԱՄՆ-ում է. «Հրապարակ»

Հակառակորդը թիրախավորում է օտարերկրյա ԶԼՄ-ներին․ կարևոր մանրամասներ՝ Ստեփանակերտից

Կեսօրից հետո Ստեփանակերտն ու Շուշին ենթարկվում են հակառակորդի հրթիռակոծությանը։ Ադրբեջանը թիրախավորել էր Ստեփանակերտի ծննդատունը, քաղաքացիական ենթակառուցվածքներ, հանրային և տնտեսական նշանակության օբյեկտներ, կան բազմաթիվ ավերվածություններ։

«Առաջին լրատվական»-ի նկարահանող խումբն այժմ գտնվում է Ստեփանակերտում։ «Այս պահին Ստեփանակերտում օդային տագնապ է։ Այսօր առավոտից Ստեփանակերտում հանգիստ չի եղել՝ պարբերաբար տեղի են ունեցել հրետակոծություններ, որոնք մենք փորձել ենք հնարավորինս նկարահանել։ Այս պահին էլ հրետակոծությունները շարունակվում են։ Երբ մենք Շուշիում էինք, տեղեկություն տարածվեց, որ հրթիռակոծել են Ստեփանակերտի ծննդատունը։ Մենք շտապեցինք Ստեփանակերտ, որ նկարահանումներ իրականացնենք ռմբակոծված ծննդատան տարածքում։ Ինչպես արդեն տեսել եք՝ այնտեղ մի ամբողջ մասնաշենք էր ոչնչացվել։ Ներսում նույնպես շատ ավերվածություններ կային, սակայն մեզ հավաստիացրեցին, որ անձնակազմից և հիվանդանոցում այդ պահին գտնվող մարդկանցից որևէ մեկը չի տուժել՝ շնորհիվ ժամանակին ու ճիշտ կազմակերպված աշխատանքների։ Հիվանդանոցի տնօրենը նույնպես ասաց, որ աշխատանքներն իրականացվում են պատշաճ ձևով, և իրենք պատրաստ են նման գործողություններին, որովհետև սա առաջին դեպքը չէ, որ ադրբեջանական կողմը թիրախավորում է քաղաքացիական ենթակառուցվածքներ ու իրականացնում հակամարդկային գործողություններ»,- Ստեփանակերտից օնլայն կապի միջոցով տեղեկացրեց «Առաջին լրատվական»-ի մեկնաբան Ժիրայր Ոսկանյանը։

 

 

Մանրամասները՝ տեսանյութում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում