Friday, 19 04 2024
Որոնվող տղամարդը հայտնաբերվել է «Նահատակ» կոչվող հանդամասում
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար

Միայն Արցախի միջազգային ճանաչումից հետո մենք կարող ենք հանգիստ մթնոլորտում քննարկել կոմպրոմիսի բոլոր հնարավոր տարբերակները

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Հելսինկյան նախաձեռնություն-92» արցախյան  կոմիտեի համակարգող, խաղաղության և մարդու իրավունքների միջազգային մրցանակների դափնեկիր, իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը։

– Պարոն Օհանջանյան, ինչպե՞ս եք գնահատում պատերազմական իրավիճակի ներկայիս դրությունը։ Մեկ ամսվա ընթացքում երեք անգամ հրադադար հայտարարվեց, երեքն էլ չպահպանվեց։ Ի՞նչը կարող է Ադրբեջանին ու Թուրքիային ստիպել կանգնեցնել պատերազմը։

– Դաժան պատերազմ է ընթանում:  Արցախի պետության ենթակառուցվածքը ոչնչացնելու համար օգտագործվում են բոլոր հնարավոր ռազմական գերժամանակակից միջոցները։ Միևնույն ժամանակ մարդկության դեմ գործած հանցագործություններին համարժեք է խաղաղ բնակիչներ սպանելը, այն է՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ «ցեղասպանություն» հասկացության տակ ընկած հանցագործությունները: Միևնույն ժամանակ, քաղաքացիական անձանց սպանությունը համարժեք է մարդկության դեմ գործած ամենածանր հանցագործություններին, մասնավորապես՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ «ցեղասպանություն իրագործելու» գաղափարի տակ ընկած հանցագործություններին:

Համեմատելով պատերազմի սկիզբը ղարաբաղյան շարժման պատմության հետ՝ ես շատ նման սցենար նկատեցի «Կոլցո» գործողության հետ և ավելի քան համոզված եմ, որ ներկայիս ռազմական ահաբեկչական ագրեսիան համաձայնեցված էր Ռուսաստանի հետ, որը քարտ-բլանշ տվեց Թուրքիային և Ադրբեջանին՝ հատկապես Թուրքիային Ռուսաստանին Սիրիայում, Լիբիայում և Մերձավոր Արևելյան այլ շրջաններում մատուցած ծառայությունների, ինչպես նաև հսկայական առևտրատնտեսական համագործակցության համար, որը արևմտյան պատժամիջոցների  պայմաններում հսկայական  նշանակություն ունի Ռուսաստանի գոյատևման համար: Հետևաբար պատերազմի ընդհանուր սցենարը շատ նման է «Օղակ» գործողությանը, և ես ներկայիս ռազմական միջազգային ահաբեկչական ագրեսիան Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ կկոչեմ «Կոլցո-2» գործողություն: Միևնույն ժամանակ Ռուսաստանը քաջ գիտակցում է, որ Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնարավոր ագրեսիան սահմանափակում ունի, և այդ սահմանը նրա շահերն են Հարավային Կովկասում, այն է՝  պահպանել ժամանակակից Արցախի որոշ չափով գոյությունը, քանի որ հենց Արցախի գոյության պայմաններում է  հնարավոր Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Հետևաբար ադրբեջանա-թուրքական ռազմական որոշակի հաջողություններից հետո Ռուսաստանը ակտիվ քայլեր ձեռնարկեց որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, երկու այլ համանախագահների՝ Ֆրանսիայի և ԱՄՆ-ի հետ միասին, ռազմական գործողությունների անհապաղ դադարեցման ուղղությամբ և համաձայնության եկավ հրադադարի շուրջ: Հրադադարը երեք անգամ այդպես էլ չհաստատվեց։ Դա իր տրամաբանությունն ունի։

Ադրբեջանն ու Թուրքիան բավականաչափ առաջ են շարժվում հայկական դիրքերում, նրանք գրեթե գրավել են ողջ հարավային թևը: Ռազմական պլանավորման տրամաբանությունը չի ենթադրում ռազմական գործողությունների դադարեցում նման դեպքերում: Թուրքիան և Ադրբեջանը տարված  են Արցախը հայերից մաքրելու և հայկական սահման հասնելու մոլուցքով ու այն Իրանի սահմանից կտրելու մոլեռանդ գաղափարով։ Նրանք   խաղաղություն չեն ցանկանում։ Միայն մենք կարող ենք նրանց ստիպել խաղաղություն հաստատել մեր կազմակերպված և սառը հաշվարկային գործողությունների՝ սթափեցնող հարվածներ հասցնելու շնորհիվ։ Դրանք պետք է լինեն սիմետրիկ մեր երկրին հասցված վնասներին: Միայն այս դեպքում, երբ մենք նրանց հետ մղենք իրենց նախկին դիրքերը և սկսենք հարձակվել նրանց տարածքների խորքում, միայն այդ դեպքում Ադրբեջանն ինքը խաղաղություն կխնդրի, և հրադադարի մասին համաձայնագիրն ուժի մեջ կմտնի:

– Ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությունն այս փուլում ինչքանո՞վ է հնարավոր։ Հայաստանը կարծես դրան դեմ չէ, իսկ առանց Ադրբեջանի ցանկության դա հնարավոր համարո՞ւմ եք։

– Խաղաղապահ ուժերը կարող են տեղակայված լինել հակամարտության կողմերի միջև միայն հակամարտող կողմերի համաձայնությամբ: Սա բանակցությունների առարկա է ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատի շրջանակներում: Ծայրահեղ դեպքում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը կարող է նման հրատապ որոշում կայացնել: Բայց այդ զորքերի կազմի շուրջ համաձայնության գալու հարցը, ներառյալ այն հարցը, թե որ երկրներից է ընդգրկվելու, շատ երկար է տևում: Գործնականում նման բանաձևի ընդունումից հետո խաղաղապահ ուժերը կարող են հայտնվել մեր զորքերի շփման գծում ոչ շուտ, քան մեկ ամիս հետո և այն էլ՝ զինադադարից հետո: Ինչ վերաբերում է ռուսական խաղաղապահ ուժերին, ապա հաշվի առնելով Ռուսաստանի ազդեցությունը Հայաստանի և Ադրբեջանի վրա՝ դա կարող է նրանց ստիպել ընդունել իր փաստարկները և բաժանարար գծում տեղակայել իր խաղաղապահ զորքերը: Բայց այս ամենը հիպոթետիկ է: Կա մեկ այլ տարբերակ. Արցախը միջազգային հանրության կողմից ճանաչվում է որպես միջազգային իրավունքի սուբյեկտ, և Արցախն ինքը խնդրում է Ռուսաստանին ուղարկել իր զորքերը Լեռնային Ղարաբաղ:

– Վարչապետն օրերս խոսեց ցավոտ փոխզիջումների մասին, որո՞նք կարող են լինել այդ փոխզիջումները։ Ինչքանո՞վ են Հայաստանի ու Արցախի հասարակությունները պատրաստ փոխզիջումների։

– Փոխզիջումների մասին հնարավոր է խոսել միայն խաղաղ պայմաններում, երբ ռազմական գործողությունները դադարեցվեն, և սկսվեն լուրջ բանակցություններ արցախա-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ:

Թուրքիայի ու Ադրբեջանի ահաբեկչական գործողությունները Արցախի ազատ ու ինքնիշխան ժողովրդի դեմ, «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու» համար, խախտում են միջազգային հումանիտար իրավունքի բոլոր նորմերը, քանի որ այդ գործողությունները դասվում են որպես ցեղասպանություն, և ըստ այդմ՝ միջազգային հանրությունը պետք է անհապաղ սկսի ճանաչել Արցախի անկախությունը, ինչպես  Բոսնիա և Հերցեգովինայի, Կոսովոյի դեպքերում։

Միայն Արցախի միջազգային ճանաչումից հետո մենք կարող ենք հանգիստ մթնոլորտում քննարկել կոմպրոմիսի բոլոր հնարավոր տարբերակները, որոնք կապված են տարածքների փոխանակման և ռազմական գործողություններով պայմանավորված մարդասիրական խնդիրների լուծման հետ։ Հայաստանն ու Արցախը պետք է Ադրբեջանից և Թուրքիայից բազմամիլիարդ փոխհատուցում պահանջեն պատճառված ֆիզիկական և նյութական վնասի համար: Միջազգային պետական ​​կառույցները պետք է որոշում կայացնեն Արցախի բնակչությանը հրատապ ֆինանսական և նյութական օգնության մասին: Սրանք այն զիջումներն ու պահանջներն են, որոնց մասին պետք է խոսեր Հայաստանի վարչապետը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում