Thursday, 28 03 2024
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ուղիղ. այսօր Ավագ Հինգշաբթի է. ոտնլվայի արարողություն և խավարման կարգ Անթիլիայում
18:50
Ռուսաստանը պատրաստվում է նոր մեծ հակահարձակման
«Կովկասի գերուհու» տնօրենը 11մլն․ դրամ է հափշտակել
Համոզված եմ մենք կունենանք սերունդ, որը կապրի ԵՄ անդամ Հայաստանում. Էդգար Առաքելյան
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
18:40
ԵՄ-ը մինչև ապրիլ կներկայացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման պլանը
Իսրայելը ՀԱՄԱՍ-ի 200 զինյալ է լիկվիդացրել Աշ-Շիֆա հիվանդանոցում
«Աշխարհին նոր բազմակողմանի առևտրային համակարգ է անհրաժեշտ». Տոկաև
Գազայում սովը կարող է դիտվել որպես պատերազմի հանցագործություն. ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար
18:10
«Գերմանիայի հատուկ ծառայությունները չեն իմացել Մերձմոսկվայում նախապատրաստվող ահաբեկչության մասին». Շոլց
18:09
ԱՄՆ-ն 228 մլն դոլար է հատկացրել Բալթյան երկրներին 2024 թ. պաշտպանության համար
Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի
Ղրղզստանի մայրաքաղաքում ավազամրրիկից շենքեր և ավտոմեքենաներ են վնասվել
18:06
Ֆրանսիայում դադարեցվել է գնացքների երթևեկությունը «Նելսոն» փոթորկի պատճառով
«Սիրիայում, Լիբիայում, Ղարաբաղում կամ այլ տեղ բախվում էինք գլոբալ դաշինքի հակազդեցությանը». Էրդողան
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վանաձորում հղի կնոջ մահվան համար մեղադրանք է առաջադրվել 3 բժշկի
18:01
Նվիրված ու պրոֆեսիոնալ թիմ, ճկուն աշխատելաոճ և գործունեության թափանցիկություն. սա է Հայէկոնոմբանկի հաջողության բանաձևը. Արտակ Առաքելյան
Ալի Նաղիեւը ԵՄ դիտորդական առաքելությունը համարում է «ահաբեկչական»
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է «Հայփոստ»-ի զարգացման ռազմավարության նախագիծը
17:50
Քլինթոնը լոբբինգ է արել Կրասիկովի հետ Նավալնիի փոխանակման համար
Վրաստանի լեռնադահուկային հանգստավայրում ձնահյուսի պատճառով կա անհետ կորած
17:30
Սեուլում ավտոբուսների վարորդները գործադուլ են հայտարարել
17:20
Բուլղարիայում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար

Հիմա այլևս չկա Նիկոլի կողմից կամ Նիկոլի դեմ, ամեն մեկը միայն մտածում է Հայաստանի և Արցախի այսօրվա և վաղվա մասին

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ֆրանսահայ գործարար Վալերի-Աշխեն Գործունյանը:

– Ֆրանսիան հետ է կանչում Թուրքիայում իր դեսպանին խորհրդատվությունների համար այն բանից հետո, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Էմանուել Մակրոնի հոգեկան առողջությունը կասկածի տակ դնող «անընդունելի» մեկնաբանություն արեց։ Էրդողանի հայտարարություններից հետո Ֆրանսիան ավելի՞ է մոտենում Արցախը ճանաչելուն։  

– Ես չեմ կարծում, թե սա մեծ հաշվով քաղաքականության վրա կազդի, բայց որ այստեղ սարսափելի շատ քաղաքներ սկսել են ճանաչել Արցախի անկախությունը, փաստ է։ Կարծում եմ՝ քաղաքներից հետո արդեն ռեգիոնները կճանաչեն, հետո նոր խորհրդարանը։ Սա որոշակի ժամանակ է պահանջում։ Իմ ընկերները ասում են՝ ճանաչումը ուշ թե շուտ կլինի, բայց մի քիչ ժամանակ է պետք։ Մենք հենց այդ հույսով էլ ապրում ենք։ Հիմա այստեղ շատ քաղաքական գործիչներ են խոսում Արցախի անկախության  ճանաչման մասին, մանավանդ որ այն քաղաքներում, որտեղ հայկական գաղութները մեծ են, այդ ձևով են լոբբինգ անում։

– Շարունակվում են ակցիաները Փարիզում և Ֆրանսիայի մյուս քաղաքներում։ Մյուս կողմից՝ խորհրդարանում նույնպես գործընթաց է սկսված Արցախի անկախության ճանաչման հետ կապված։ Այս ակցիաները որքանո՞վ են ազդեցություն ունենում իշխանության կայացրած որոշումների վրա։

Շատ մեծ հույս ունեմ, որ ազդեցությունը շուտ կլինի, բայց ֆրանսիական քաղաքական համակարգում այդքան արագ չի կարող լինել, սա ժամանակ պահանջող գործընթաց է։ Եթե նախկինում հարցը դրվում էր այսպես՝ ճանաչել, թե ոչ Արցախի անկախությունը, հիմա ասում են՝ պետք է ճանաչել, 100 տոկոս պետք է ճանաչել, մի քիչ ժամանակ է պետք։

– Փարիզում նախկինում հայ համայնքը այսպիսի մարդաշատ ակցիաներ անո՞ւմ էր։ Կարո՞ղ ենք արձանագրել համայնքի բացառիկ կազմակերպվածության մասին։

– Ճիշտ եք, բուռն են անցնում հավաքները, ամեն անգամ մասնակցում ենք։ Այդքան միասնական ցույցեր Ֆրանսիայում նախկինում  երբեք չեն եղել։ Զգում ես, որ հայ ժողովուրդը, սփյուռքահայությունը միասնական են, մի բռունցք են դարձել, և ամեն մեկը ուզում է պայքարել Արցախի համար։ Ես նույնիսկ որևէ այլ դեպք չեմ հիշում, որ նման ակցիաները այսքան ահռելի մեծ լինեն, ահռելի խանդավառ, ամեն մեկը նույն զգացողություններով։ Լավ ես զգում, որ նման միասնականություն կա։

Հիմա այլևս չկա դաշնակցական կամ հակադաշնակցական, Նիկոլի կողմից կամ Նիկոլի դեմ, ամեն մեկը միայն մտածում է  Հայաստանի և Արցախի այսօրվա և վաղվա մասին։ Երանի միշտ այդպես լինի, չնայած դժվար է։

– Ֆրանսիական ԶԼՄ-ները պատերազմի սկզբում բավականին անտարբեր էին, հիմա այս առումով ի՞նչ փոփոխություն կա։

– Երեկ վերջապես ֆրանսիական ԶԼՄ-ները անդրադարձան, մինչև հիմա գրեթե չէին անդրադառնում։ Հիմա խոսում են Արցախի վիճակից։ Ֆրանսիական մեդիաները մեկ ամիս լռում  էին, ամենից հետաքրքիրն այն էր, որ Russia Today-ը լուսաբանում էր, ամեն ակցիայի տեսել եմ նրանց թղթակցին, բայց ֆրանսիական ալիքները լռում էին։ Եվ ահա երեկ վերջապես սկսեցին լուսաբանել, արդեն խոսում են ակցիաների մասին։ Մինչ այդ խոսում էին միայն Արցախի մասին, ցույցերը չէին լուսաբանում։ Եվ այս ամենում ամենակարևորը այն է, որ վերջապես նոր գաղութը արթնացել է, Հայաստանից Ֆրանսիա նոր եկածները արթնացրին գաղութը։ Տարիներ շարունակ լռել են, այսքան մեծ ցույց ես Փարիզում չէի տեսել, և որ այսքան հաճախ տեղի ունենար։ Շաբաթը գոնե երկու անգամ Փարիզում, Մարսելում, Ֆրանսիայի բոլոր քաղաքներում ակցիաներ են։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում